loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

երազ թե իրականություն



Երազ
թե
 իրականություն...

Դուք կարող եք կառավարել ձեր երազները
Երազը դա կիսաանգիտակից վիճակ է, որտեղ մենք չենք կարող կառավարել մեր մտքերը և այնամեն ինչը ինչ տեսնում ենք (եթե մենք ունակ չենք կառավարելի ձևով երազ տեսնելել):
Դուք գիտեի՞ք,որ մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքի վեց տարին անցկացնում են երազ տեսնելով:Հետազոտություներիարդյունքում պարզվել է,որ ամեն ոք քնած ժամանակ նվազագույնը երկու երազ է տեսնում,բայց հնարավոր է,որ արթնանալով նադրանց մասին արդեն մոռացած լինի: Հին հռոմում,երազները երբեմն քննարկվում էին սենատում,քանի որ դրանք կարող է աստծուց մարդ արարածին ուղղված նշաններ լինել:

Կառավարելի երազները այն երազներն են,որոնք կարելի է վերցնել լրիվ կամ մասնակի վերահսկողության տակ: Ամենակարևորփաստը,որը մենք պետք է միշտ հիշենք այն է,որ երազ տեսնելը փորձի ձեռքբերում է: Երազների գրանցումը և գրանցումների պարբերական վերանայումը շատ կարևոր է
:
Երկրորդ կարևոր կետը երազ տեսնելու ժամանակ ուշադիր լինելն է,քանի որ դուք կարող եք տեսնել տարբեր նշաններ և կապերտեսնել,որոնք ձեզ թույլ կտան տեղյակ լինել,որ դուք երազային կամ կիսաանգիտակից վիճակում եք գտնվում:
Եթե մենք կառավարելի երազ ենք տեսնում,մենք կարող ենք փոխել երազի ընթացքը կամ դրանում տիրող միջավայրը: Դա շատկարևոր է այն մարդկանց համար,ովքեր պարբերական սարսափներ են ունենում: Ամենահետաքրքիրն այն է,որ մեր մարմինըերազ տեսնելու ժամանակ թմրեցված վիճակում է, դա շատ կարևոր է,այլապես մեր մարմինը կկարողանար հավասարապեսգործել ինչպես երազում,այնպես էլ երազից դուրս:

Մեզնից յուրաքանյուրն իր կյանքի մեկ երրորդը քնում է: Քնում է ու տեսնում երազներ:Երբեմն այդ երազները կրկնվում են իրական կյանքում, դառնում գյուտեր,ստեղծագործություններ կամ լինում են մարգարեականԱմենահայտնի օրինակըիհարկե Մենդելեեւի պարբերական աղյուսակն է: Եւս մի քանի հետաքրքրաշարժնմանատիպ դեպքեր..

1. Գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը երազում բազմիցս տեսել էր Տրոյան, եւ արդյունքում նագտավ հնագույն քաղաքակրթության գանձերը:
2. Ամերիկացի Իլայես Հոուն երկար տարիներ աշխատում էր կարի մեքենայի գյուտի վրա: Գործնավարտելու  համար մնում էր գտնել ասեղի անհրաժեշտ կառուցվածքը: Կենտրոնում արվածանցքով ասեղը չէր աշխատում: Մի օր գյուտարարին երազումշրջապատեցին վայրենիներ եւ նրա վրա ուղղեցին նիզակներ,որոնց ծայրերին անցքեր կային: Հոուն արթնացավ եւ հասկացավ, որ որ անցքը պետք է անել ասեղի ծայրին: Աս մանրուքըդարձավ կարի մեքենայի գյուտի բանալին:
3. Կանադացի բժիշկ Ֆրեդերիկ Բանտինգը երազում տեսավ ինսուլինի քիմիական բաղադրությունը: Նա ճշգրիտ տեսավ բոլորայն քայլերը, որոնք պետք էր անել երկար ժամանակ իրեն չենթարկվող բանաձեւը հասկանալու համար: Իսկ պենիցիլինիբանաձեւը երազում տեսել է անգլիացի գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգը:
4. Մարգարեական երազը Դանթեին հնարավորություն տվեց գրելու «Աստվածային կատագերգությունը», իսկ ԱլեքսանդրԳրիբոյեդովին՝ «Խելքից պատուհասը»:
5. Ավստրիացի գիտնական Գրեգոր Յոհան Մենդելը եւս ժառանգականության օրենքները ձեւակերպել է քնած ժամանակ:
6.Գերմանացի Կառլ Գաուսի հանրահայտ թեորեմը եւս «երազային» ծնունդ է:
7. Ժամանակակից ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ դանիացի Նիլս Բորը, ատոմը մոդելավորել է երազում:
8.Ռուս ինքնաթիռաշինարար Օլեգ Անտոնովը երազում տեսավ եւ արթնանալուց հետո նկարեց Ան-22 /«Անթեյ»/ հսկաինքնաթիռի պոչի կառուցվածքը:
9. 1883 թ.օգոստոսի 29-ին Բոսթոնի «Գլոբ» թերթի թղթակից Էդուարդ Սայմոնսը քնեց աշխատատեղում եւ տեսավ շատիրատեսական երազ: Խմբագրություն էր եկել նրա ճանապարհորդ ընկերը եւ պատմել, որ նոր է վերադարձել Պրոլոմե կղզուց,որտեղ տեղի է ունեցել հրաբխի սարսափելի ժայթքում: Ընկերոջ պատմածն այնքան մանրամասն ու ճոխ էր, որ , արթնանալով,Սայմոնդսը երազը շփոթեց իրականության հետ եւ հոդված գրեց այդ ժայթքման մասին: Լուրը տպագրվեց 1-ին էջում: Պարզվեց,որ Պրոլոմե անունով կղզի չկա, եւ լրագրողին հեռացրին աշխատանքից: Սակայն մի քանի օր հետո մամուլից հայտնի դարձավ,որ Հարավարեւելյան Ասիայում հրաբուխ է ժայթքել: Բայց ոչ թե Պրոլոմե, այլ Կրակատաու կղզու նույնանուն  հրաբուխը: Զոհվելէր ավելի քան 5000 բնակիչ: Եւ միայն մի քանի տարի անց Սայմոնդսն իմացավ, որ Կրակատաուն հնում կոչվել է Պրոլոմե :Երազը մարգարեական էր:

Երազների 5 տեսակ, որոնք խոսում են անառողջ հոգեկանի մասին

Ինչ երազներ է մարդը տեսնում հաճախակի. դրանցով կարելի է դատել մարդու հոգեկանառողջության մասին, պնդում են փորձագետները: Երազների  գծով մասնագետ Լորի ՔուիննԼեվենբերգը հայտարարել է, որ   գոյություն ունեն երազների սյուժեներ, որոնքհոգեկան անհավասարակշռության մասին են վկայում: Այսպես, օրինակ` երազում տեսած շենքըխոսում է մարդու հոգեկան ու մարմնի ընդհանուր վիճակի մասին: Եթե տեսնում եք, որ շենքը կամտունն այդ այրվում է , կնշանակի դուք թե բարոյական և թե ֆիզիկական ուժեղ սթրես եք տանում,:Ավտոմեքենան  պրոգրեսի հանդեպ ունակությունների ու առաջխաղացման  խորհրդանիշ է: Այն մարդիկ, ովքերտեսնում են, թե իրենց ավտոմեքենայի արգելակները խափանվել են, կնշանակի ինչ-որ բան են անում, որն իր  ուժիցվեր է ու չարաշահում է ինչ-որ բան: Եթե երազում  խեղդվում եք, ապա ստանձնած պարտավորությունները ձերուժերից վեր են: Ջուրը մեր զգացմունքների խորհրդանիշն է, ասում է մասնագետը, ու եթե երազում այն ձեզ համարվտանգ  է  ներկայացնում, նշանակում է ձեր զգացմունքներն իշխում են բանականությանը: Երազում տեսած արյունըֆիզիկական ու էմոցիոնալ էներգիայի նշանն է: Այն երազը, որտեղ ինչ-որ մեկն արյունահոսում է, կնշանակի,  էներգիան հատնում է  ու  հնարավոր չէ այն  վերականգնել: Եվ վերջապես, եթե երազում ընկնում եք,  ապա երազնահազանգում է ձգձգվող դեպրեսիայի մասին: Այդպիսով ենթագիտակցությունը հուշում է, որ  դուք  բավարարվածչեք, ու այդ վիճակից պետք է շտապ  փորձել դուրս գալ:

10.փաստեր երազների մասին

10.
Կույր անձանց երազները:
Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:
9. Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:
8.Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:
7.Երազները կանխարգելում են պսիխոզների առաջացումը:
Վերջին քնի փուլում, այն ուսանողները, որոնք արթնացվել էին հենց երազի սկզբից, բայց հետո թողել, որ 8 ժամ քնեն բոլորը ունեցան դժվարություններ ուշադրությունը կենտրոնացնելու մեջ, ավելի նյարդային էին, հալյուցինացիաներն ու պսիխոզի նշանները սկսվեցին 3 օր հետո:
6. Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
5.Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:
Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են թե գունավոր երազները:
4.Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք:
Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում: Այսպիսով, սիմվոլները ձեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականումկան:
3.Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում:
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: Համաձայն <<Անոմալ հոգեբանության>> լրագրի` ծխելուց զուրկ մարդիկ 1-4 շաբաթների ընթացքում 33%-ը ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին քան սովորաբար:
2.Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ:
Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են և եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է երբ դուք իրականում ծարավ եք և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսեք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա իհարկե չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան մինչև արթնանաք և ջուր խմեք:
1.Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված:
Մի քանի այլ կարևոր փաստեր:
Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:

Նյութը մասնավորապես վերցված է գիտական այս ուղղվածությունն (երազներ) ունեցող կայքերից

Комментарии

Популярные сообщения