loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Կայուն զարգացում – դանդաղ մահ


Դժվար է ընկալել այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղվա մասին էլ չեմ ասում:
Ամեն դեպքում աշխարհում չկա այնպիսի հզոր ու կայուն պետական համակարգ, ինչպիսին է Հայաստանինը, որովհետը միայն հայկական համակարգն է, որ մարդկանց կայուն քայլերով թալանում է՝ հասցնելով ծայրահեղ աղքատության:
Միայն երևի մեր մոտ է, որ սոցիալական շերտը ծայրահեղությունից ծայրահեղություն է. ծայրահեղ հարուստներ և ծայրահեղ աղքատներ: Հիասքանչ է Հայաստանը, նրա հողը, որի դիմաց վճարում ենք, ջուրը, որի դիմաց վճարում ենք: Արտասահմանցիները ասում են Հայաստանում օդը շատ լավն է, բայց վախենում եմ, որ դա էլ վճարովի կդառնա: Հա, դե հասկանում ենք, վերջիվերջո պետությունը բյուջե չունի, մի քիչ հարստանա, որ արդեն հանգիստ ապրենք, բայց թե ոչ մեկ չի ասում, որ բյուջեի ճեղքը պետական մարմինների գրպանների մեծության հետևանք է: ինչոր է, մի բան եմ հասկանում. մեր երկրում ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄը տանում է դեպի ԴԱՆԴԱՂ ՄԱՀ......



Комментарии

Популярные сообщения