loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Մարդիկ դրսի ցրտից են բողոքում, մինչդեռ որոշները դրսում են քնում

Ոչ մասնագիտական, այլ քաղաքացիական պարտքս եմ համարում, որ այս մասին տեղեկացնեմ հանրության այն շերտին, որին անհասանելի է ցածր խավերում բնակվող քաղաքացիների դրության վիճակը:
Սովորաբար նման դեպքերում պետությունը, երբ կազմում է գալիք տարվա ծրագիրը, գումարային ներդրումները դրանցում, ապա տեղի են ունենում ընտրություններ կազմակերպում է նման ընտանիքների վերաբնակեցումը, նամանավանդ այն դեպքում, երբ հաշվի ես առնում, որ այն երկրաշարժից տուժած ընտանիքներն են, որոնց դեռ 28 տարի առաջ պետք է ապահովեին նման պայմաններով:
Այժմ երբ իշխանությունը լվացնում է իր ձեռքերը, հերթը հասնում է հասարակությանը իսկ հասրակությունը ավելի կարող ուժ է, քան իշխանությունը, երբ այն ոտքի է կանգնում, ինչը չէի ասի սահամանադրության առաջին հոդվածի վերաբերյալ, որի մասին դեռ ասել եմ վաղուց հայլուր.am-ում: Չնայած այս իրարամերժ հակասություններին, որ այժմ առկա են հասարկություն-իշխանություն փոխհարաբերություններում և իմ մտքերում, այդուհանդերձ դրանից չի պակասում երկու կողմի պատասխանատվությունը այս ընտանիքների նկատմամբ:
Այժմ այս ընտանիքներին օգնում են դրամահավաքման մեթոդով, որը սկսվել է վերջերս և որին մնացել են հաշված օրեր:
Միացե՛ք այս մարդամոտ ծրագրին, օգնե՛ք ընտանիքներին և ավելի թեթև խղճով դրե՛ք Ձեր գլուխները բարձին: Ու քնելուց առաջ մի պահ մտածե՛ք, թե ինչու....
Եթե ուզում եք Ձեր ներդրումն ունենալ, ապա՝ անցեք հղումով:

Комментарии

Популярные сообщения