ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):
ԱՅՍ ԱՄԵՆԸ ԴՈՒՔ ԿԳՏՆԵՔ ՄԻԱՅՆ ԳՐՔԵՐՈՒՄ: ՆՅՈՒԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է ԹՎՈՎ 46 ԳԻՐՔ:
<<ՏԱՐԻՔԱՅԻՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ>>
ՏԱՐԻՔԱՅԻՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Տարիքային
հոգեբանության առարական, սկզբունքները և խնդիրները
Տարիքային
հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային բաժիններից մեկն է:
Այն զբաղվում է աճող և զարգացող մարդկային անձնավորության հոգեկան իմացական գործընթացների,
հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրներով:
Հնարավոր է, որ յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ հոգեան զարգացման ոչ միայն տարիքային,
այլև անհատական առանձ ահատկությունները: Տարիքային հոգեբանությունը ձգտում է բացահայտել
օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը, հոգեկան պրոցեսների տարիքային
դինամիկան: Այս ամենը ուսումնասիրելու հոգեբանության այս բաժինը պետք է հաշվի առնի
մշակութային, պատմական, էթնիկական և սոցիալ-տնտեսական
պայմանների ազդեցությունը մարդու անհատական զարգացման վրա: Տարիքային հոգեբանության
համար էական նշանակություն ունեն անհայտ սեռատարիքային և տիպոլոգիական հատկություններն
ու տարիքային տարբերությունները:
Տարիքային հոգեբանությունը առաջնորդվում է ինչպես
դետերմինիզմի այնպես էլ հոգեկանի և գործունեության միասնության և գործունեության մեջ
հոգեկանի զարգացման սկզբունքներով: Առանց առաջատար գործունեության բովանդակությանհոգեբանական
վերլուխության հնարավոր չէ գաղափար կազմել տվյալ տարիքի հոգեկան զարգացման մասին:
Տարիքային հոգեբանությունը լուծում է շատ կարևոր
և գործնական խնդիրներ, որոնք վերաբերվում են կյանքի տարբեր ոլորտներին, ինչպիսիք են
մանկավարժությունը, բժշկությունը, իրավաբանությունը, կառավարումը և այլն: Տարիքային
հոգեբանական գիտելիքները անհրաժեշտ են այն բոլոր մասնագետներին, որոնք շփվում և հարաբերվում
են տարբեր տարիքի մարդկանց հետ, օգնում ճիշտ կողմնորոշվելու ուսուցման, դաստիարակության
և վարքագծի ուղղման հարցերում: Նշված խնդիրները լուծելու համար տարիքային հոգեբանությունը
օգտվում է անձի ուսումնասիրության տարբեր մեթոդներից:
Տարիքային հոգեբանության գիտահետազոտական մեթոդները
Տարիքային հոգեբանությունը օգտվում է փորձարարական
մի քանի մեթոդներից, ինչպիսիք են դիտումը, գիտափորձը, գենետիկական մեթոդը երկայնական
/լոնգիտյուդ/ և լայնական հետազոտությունների մեթոդները և այլն: Դիտումը հոգեբանության հնագույն մեթոդներից
է, որը մինչև օրս էլ չի կորցրել իր գիտական նշանակությունը: Դիտման միջոցով կարելի
է ուսումնասիրել երեխայի կամ ընդհանրապես մարդու վարքի այն դրսևորուները , որոնք ենթակա
են արտաքին դիտման: Դրանցից են օրինակ. շարժումները, գործողությունները, դիմախաղը,
մարմնախաղը /պանտոմիման/ և ժեստերը:
Դիտումը գիտական մեթոդ է դառնում այն ժամանակ,
երբ չի բավարարվում միայն արտաքին փաստերը գրանցելով, այլ փորձում է թափանցել առաջացման
ներքին, հոգեկան պատճառների մեջ: Դիտման միջոցով ստացված տվյալները պահանջում են մանրակրկիտ
վերլուծություն և լրացուցիչ պարզաբանումներ: Այդ նպատակով կիրաջվում են դիտման տարատեսակներ,
որոնցից է միացված դիտումը: Սրա էությունն այն է, որ հետազոտողը միանում է խմբին, դառնում
նրա հավասարազոր անդամը, մասնակցում խմբային գործունեությանը և ներսից ուսումնասիրում
իրեն հետաքրքրող խնդիրները:
Տարիքային հոգեբանության մեջ կիրառվող արդյունավետ մեթոդներից է երկայնակի մեթոդը: Նման
մեթոդով հետազոտողը նույն անձի ուսումնասիրությունը կատարում է երկարատև ժամանակամիջոցում,
մի քանի տարիների ընթացքում, որոշելու համար օնտոգենեզի տարբեր փուլերի հոգեկան զարգացման
տեմպերն ու յուրահատկությունները: Սրան հակառակ, լայնական կտրվածքի մեթոդով կարելի
է տվյալներ ստանալ հոգեկանի ձևավորման տվյալ փուլի տարբեր ժամանակահատվածների զարգացման
մասին:
Գենետիկական կամ պատմական մեթոդի միջոցով հետազոտողը
ձգտում է վերականգնել դիալեկտիկական զարգացման բոլոր պահերը, հասկանալ, թե դրանք ինչպես
են հերթափոխվում: Այս մեթոդը կիրառել է անվանի հոգեբան Լ. Ս. Վիգոտսկին երեխայի էգոցենտրիկ /եսակենտրոն/
խոսքը ուսումնասիրելիս: Ըստ գենետիկական մեթոդի արդյունքի, երեխայի եսակենտրոն
խոսքը տարիքի աճմանը զուգընթաց ոչ թե անտեսանում է, այլ անցնում ներքին պլան, դառնում
ներքին խոսք:
Ինչպես տարիքային այնպես էլ մանկավարժական հոգեբանության
մեջ կիրառվող արդիական մեթոդներից է երկվորյակների մեթոդը: Սրա նպատակն է պարզել, թե
նույն ձվից ծնված /հոմոզիգոտ/ երկվորյակների հոգեկան զարգացման վրա ինչպե սեն ազդում
ուսուցման ու դաստիարակության տարբեր պայմաններն ու մեթոդները:
Տարիքի հասկացությունը հոգեբանության մեջ
Տարիքը անհատական զարգացման ժամանակային բնութագիրն
է: Ի տարբերություն ժամանակագրական տարիքի, հոգեբանական տարիք հասկացությունըընդգրկում
է օնտոգենետիկական զարգացման որակային ինքնատիպ աստիճանը, կյանքի պայմանների, ուսուցման
ու դաստիարակության ազդեցության շնորհիվ: Հոգեբանական տարբեր համակարգային վերլուծությունը
առաջինը կատարել է Վիգոտսկին: Որպես ելակետ նա ընդունել է <<Զարգացման սոցիալական
իրադրությունը>> , որն արտացոլում է երեխայի տեղը հասարակակն հարաբերությունների
համակարգում: Մեկ տարիքիքց մյուսին, անցումը կատարվում է գիտակցության մեջ դրսևորվող
հոգեբանական նորագոյացությունների միջոցով, որոնք առաջացնում են հակասություններ և
կոնֆլիկտ` հանգեցնելով տարիքային ճգնաժամի: Տարիքային փուլերի փոփոխությունը կախված
է հասարակական պայմաններից, ուսուցման բովանդակության ու մեթոդների փոփոխությունից:
Վիգոտսկին տարիքը դիտում է որպես զարգացման հարաբերականորեն ավարտուն շրջան, որի նշանակությունը
որոշվում է զարգացման ողջ պրոցեսում ունեցած տեղով: Տարիքի առանձնահատկությունը որոշվում
է կյանքի փուլու երեխային ներկայացվող պահանջների ամբողջությամբ, շրջապատների հետ ունեցած
փոխհարաբերություններով և այն գործուենության
ու գիտելիքների տեսակով, որոնց տիրապետում է երեխան: Արտաքին ու ներքին պայմանների
այդ ամբողթույունն էլ որոշում է տարիքի շարժիչ ուժը, ըստ Էլկոնինի հանդիսանում է շրջապատողների
հետ ունեցած հարաբերությունների զարգացման մակարդակի և գիտելիքների ու գործելու ընդունակությունների
զարգացման մակարդակի միջև եղած կապերի հաստատումը:
Գաղափար տարիքային ճգնաժամերի մասին
Հոգեկան զարգացման ճգնաժամը որոշակի ջրբաժան
գիծ է անձի զարգացման կայուն տարիքային փուլերի և միաժամանակ նրանց փոփոխման միջև:
Այն արտահայտում է անձի զարգացման թռիչքաձև բնույթը, ընդգծելով թռիչքի պահը, անցումը
հոգեկա զարգացման նոր մակարդակի, նոր տարիքի: Ճգնաժամի մեջ զգալի չափով կուտակված են
հնի մահացման պրոցեսները և նորի ծագման նախադրյալները:
Ճգնաժամը ոչ միայն անխուսափելի է և անհրաժեշտ,
այլև զարգացման ցանկաի երևույթ է: Եթե ճգնաժամը ձգձգվում է, դժվար է ընդհանում, ապա
զարգացումը դանդաղում է: Ճգնաժամային փուլին անցումը կապված է սոցիալական հարաբերությունների
, գործունեության և գիտակցության մեջ կատարվող փոփոխությունների հետ: Մանկական տարիքում
տարբերվում են առաջին տարվա ճգնաժամը 3-րդ տարվա, 6-7 տարվա ճգնաժամերը: Դեռահասության ճգնաժամը համարվում
է 10-11 տարեկանը: Ճգնաժամի ձևը և տևողությունը կախված է երեխաների տիպոլոգիական առանձնահատկություններից,
միկրոմիջավայրից, դաստիարակության պայմաններից և ընտանեկան մթնոլորտից: Ըստ հոգեբաններ
Ա. Լեոնտևի և Դ. Էլկոնինի, ճգնաժամերին բնորոշ են մեծահասակների հետ շփվելու ձևերի
և երեխաների ունեցած հոգեկան հնարավորությունների միջև եղած հակասությունները: Ճգնաժամերի
փուլերին հատուկ են նեգատիվիզմը, կամակորությունը, հուզական պաշտպանությունը, որի ընդգծված
դրսևորումը լացն է և կոնֆլիկտայնությունը: Նշված բացասական երևույթները կարելի է հաղթահարել
դաստիարակչական ճիշտ մեթոդների կիրառման միջոցով: Պատմականորեն ջգնաժամային փուլերը
բացահայտվել են ոչ հաջորդական կարգով: Նախ հայտնագորխվել է 7 տարեկանի ճգնաժամը, այնուհետև
3 տարեկանի, ավելի ուշ նորածնության, իսկ հետագայում,
երիտասարդ տարիքի, հասունության, ու նույնիսկ ծերության ճգնաժամերը: Գոյություն ունեն
անհատական կյանքի գերզգայուն /սենզիտիվ/ փուլեր: Օրինակ, խոսքի զարգացման գերզգայուն փուլը
2,5-6-7 տարեկանն է, որի ընթացքում երեխան ընդունակ է զուգահեռաբար յուրացնել մի քանի
լեզուներ:
Տարիքային շրջբաժանման հիմնախնդիրը
Պատմական
ակնարկ
Տարիքային շրջբաժանման հիմքերը գտնվում են ազգագրական
հետազոտությունների մեջ: Ազգագրագետներ Լևի-Բրյուլի. Բենդիկտի և Միդի աշխատությունները
հարուստ նյութ են տարբեր մշակույթներում գոյություն ունեցող տարիքային բաժանման չափանիշների
մասին: Կատարվել են տարբեր տարիքներին վերաբերվող պատմա-համեմատական վերլուծություններ:
Հաստատվել է այն տեսակետը, որ տարիքը ինչ-որ անփոփոխ և բացարձակ հասկացություն չէ և
հանդիսանում է հասրակական պատմական կատեգորիա: Ռուս հոգեբաններ Բլոնսկին և Վիգոտսկին
համաձայնելով այս մոտեցմանը, նույնպես հաստատեցին, որ գոյություն ունի ոչ թե մանկության
, այլ մանկության զարգացման պատմություն: Տարիքային շրջբաժանման և երեխայի հոգեկան
զարգացման մեխանիզմների ու հասարակական համակարգի միջև գոյություն ունի անխզելի կապ:
Տարիքային շրջբաժանման փորձ աֆրիկյան ժողովուրդների
մոտ կատարել է ամերիկյան ազգագրագետ Տերբնուլը: Այն կոչվում է շրջագծային տիպ, որտեղ
ամեն տարի, տասնհինգ տարին լրանալուց հետո իրենց հասկացությունների խմբի հետ ձեռնադրվում
են հտուկ ծեսերի միջոցով և տեղափոխվում չափահասների խումբը: Տարիքային այս տիպին բաժանման
զուգահեռ կատարվել է նաև գծային շրջբաժանում: Այդպիսին է հին չինացիների կատարած շրջբաժանումը:
Այստեղ մինչև 20 տարեկանը համարվում է երիտասարդության տարիք, մինչև 30 տարեկանը`ամուսնության
տարիք, մինչև 40 տարեկանը հասրարակական պարտականությունների կատարման տարիք, մինչև
50 տարեկանը սեփական մոլորությունների ճանաչման տարիք, մինչև 60 տարեկանը ստեղծագործական
կյանքի վերջին շրջան, մինրև 70 տարեկանը ցանկալի տարիք, իսկ 70-ից հետո ծերության տարիք:
Առանձնին հետաքրքրություն է ներկայացնում հույն փիլիսոփա Պյութագորասի շրջբաժանումը,
ով տարիքի փոփոխությունը համարում է տարվա եղանակների փոփոխության հետ: Դրանք չորսն
են` անձի ձևավորման փուլ` 0-20 . գարուն, երիտասարդ տարիք` 20-40 ամառ, ուժերի ծաղկման
շրջան 40-60 աշուն, ծերացող և մարող տարիք `60-80 ձմեռ: Անտիկ Հունաստանի բժշկապետ
Հիպոկրատը որպես ելակետ ընդունում էր մարդկային օրգանիզմի արմատական վերակառուցումը:
Այն կատարվում է յուրաքանչյու 7 տարին մեկ: նա մարդկային կյանքը բաժանում էր տասը շրջանի`0-7,
7-14, 14-21, 21-28, 28-35, 35-42, 4249, 49-56, 56-63, 63-70:
Ժամանակակից
շրջբաժանում
Գիտական տարիքային շրջբաժանումը պահանջում է
պատմական-հասրակական մոտեցում, որի դեպքում հաշվի է առնվում սոցիալ-պատմական այն պայմանները,
ուսուցման բովանդակությունը ու մեթոդները, որոնք ազդում են երեխայի վրա: Ներկայումս
հետազոտությունների մեծ մասը ընդունում է, որ մարդու կյանքում կան օնտոգենետիկ զարգացման
հետևյալ 9 փուլերը.
1.Մինչծննդյան փուլ – սաղմի բեղնավորումից մինչև
ծնվելը:
2.Նորածնության փուլ, հաշված նաև մանկիկությունը
– ծննդյան պահից մինչև 18 ամսեկանը:
3.Վաղ մանկության փուլ – 1,5 տարեկանից մինչև
6 տարեկան, երբ երեխան քայլում է, խաղում, խոսում, գիտակցում է իր սեռը:
4.Կրտսեր դպրոցական տարիք – 6-13 տարեկան, երբ
սկսվում է ուսումնասիրության առաջին շրջանը և դրվում են ապագա անձի զարգացման հիմքերը:
5.Դեռահասության և պատանեկության տարիք - այն
սկսվում է մոտ 13 տարեկանից և տևում մինչև 20 տարեկանը: Այս շրջանում անձը հասնում
է իմացական զրգացման բարձր մակարդակի, ձեռք բերում որոշակի անկախություն և կարող է
մտնել սեռական հարաբերությունների մեջ:
6.Հասունություն - 40-45 տարեկանների միջև: Սա
մասնագիտական գործունեության և ընտանիք ստեղծելու տարիքն է:
7.Միջին տարիք – 45-65 տարեկան աշխատանքային գործունեության փուլն ավարտվում է և մարդն անցնում է թոշակի:
8.Ծերության տարիք – 65-ից մինչև կյանքի ավարտը:
Սա երջանիկ ծերության շրջանն է, երբ շատերը հուշագրության միջոցով իմաստավորում են
իրենց կյանքի ուղղին:
9.Մահվան փուլ – երբ մահվան կանխատեսումը խորը
փոփոխություններ է մտցնում անձի հոգեկանում և նրան նախապատրաստում հաշտվելու մահվան
հետ:
Մանկության
տարիքի բնութագիրը
Մանկության տարիք համարվում է 1-2 ամսականից
ինչև 1 տարեկանը: Դեռևս ծննդյան առաջին իրերից երեխան զգայական շփման մեջ է գտնվում
շրջապատող աշխարհի հետ: Նորածինն ընդունակ է տարրական կերպով ընկալել զգայարանների
վրա ազդող տարբեր գրգռիչներջ: Նրա ուղեղային բոլոր անալիզատորները գործում են նորմալ:
Նա հակազդում է թույլ և ուժեղ ձայներին, ունի գունային թույլ զգայարաններ, փորձերով
հաստատվել է նաև համի ու հոտի զգայունությունը: Երեխայի ամենազգայուն մասերն են շուրթերը,
ճակատը և ափերը: Նորածինն ունի մի քանի բնական ռեֆլեքսներ`ճանկելու, հենվելու, ծծելու:
Արտաքին ազդեցություններին երեխան պատասխանում է ձեռքերի և ոտքերի չտարբերակված շարժումներով:
Կյանքի 2-րդ և 3-րդ ամիսներին երեխաները դրսևորում են մեծահասակներին հակազդելուհատուկ
ձևեր, որոնք ստացել են <<աշխուժության բարդույթ>> անվանումը:
Մանկիկության տարիքը բնութագրվում է զգայական
և շարժողական ֆունկցիաների ինտենսիվ զարգացմամբ: Այս շրջանում են ձևավորվում խոսքի
նախադրյալները, կարևոր դեր է խաղում միջավայրը, հուզական շփումը երեխայի հետ, շարժումների
ցուցադրումը: Երեխայի համար չափահասը աշխարհի հետ շփվելու գործում հանդես է գալիս,
որպես միջնորդ: Երեխայի մոտ նկատվում են թոթովանքի առաջին նշանները, և առաջին տարվա
վերջում ընդօրինակման միջոցով առաջանում են մայրենի լեզվի հնչյունները: Մանկիկության
շրջանում զարգանում են երեխայի ֆիզիզկական և հոգեկան այնպիսի հատկություններ, ինչպիսիք
են բռնկվելու, ձգելու, սողալու, տեղաշարժվելու կարողությունները: Շարժողական հմտությունները
զուգորդվում են տեսողական զգայունությունների հետ, որը նպաստում է առարկանրի տարածական
դիրքի ու հեռավորության ընկալմանը:
Հոգեկան
զարգացումը վաղ մանկական տարիքում
Վաղ մանկությունը ընդգրկում է 1-ից մինչև 3
տարեկանը,որն աչքի է ընկնում զարգացման մի քանի նվաճումներով, ինչպիսիք են տեղաշարժվելու
ընդունակությունը, ուղղահայաց կեցվածքը, առաջկայական գործողոթյունները, և խոսքի զարգացումը:
Կյանքի առաջին երեք տարիները երեխայի զարգացման
համար այնքան կարևոր են, որ շատ հոգեբաններ ծնվելուց մինչև հասուն մարդ դառանալու միջին
կետը համարում են երեք տարեկանը: Այս տարիքում երեխն ակտիվ շփման մեջ է մտնումշրջապատող
մարդկանց հետ, տիրապետում է ոչ միայն խոսքի ձևերին, այլև վարքի տարրական կանոններին: Ամենաբնորոշը երեխայի
համար լեզվական իմաստների յուրացումն է. Առարկան բառի հետ կապելու ընդւնակությունը:
Կյանքի 2-րդ տարում երեխան կարողանում է ճանաչել առարկաների նման հատկանիշները և խմբավորել
դրանք /օրինակ. կարմիր գույնի առարկաները/: Մտավոր կարողությունների զարգացման գործում
էական դեր է խաղում պրակտիկ գործունեությունը, որի միջոցով երեխան ընկալում է առարկաների
իրական հատկությունները, դրանք անվանում բառերով: 1 տարեկան 6 ամսականից երեխաները
տարբերում են երկրաչափական պատկերները ` քառակուսի, եռանկյունի, շրջան և այլն: Վաղ
տարիքում դրվում են երեխայի անձի ձևավորման հիմքերը: Նույն իր <<Ես>>-ը
տարբերում է ուրիշներից, գործածում անձնական դերանուններ, որի շնորհիվ կազմավորվում
են ինքնագիտակցության սաղմերը: Երկրորդ տարվա վերջում զարգանում է կամածին հիշողության
ընդունակությունը, երեխան կարողանում է առարկաները մտովի դասակարգել ըստ գույնի և ձևի:
Վաղ մանկական տարիքը երեխայի ակտիվ խոսքի զարգացման
շրջանն է: Մինչև մեկ ու կես տարեկանը երեխան յուրացնում է 30-40 բառ, մինչև 2 տարեկանը 100 բառ: Երեխայի
խոսքի զարգացումը, ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, կատարվում է 7 փուլով:
1.Նախաթոթովանքի կամ աղավնացման փուլ`2-3 ամսականում
2.Թոթովանքի փուլ 3-7 ամսական
3.Պասիվ խոսքի փուլ 7-12 ամսական
4.Ակտիվ արտաքին խոսքի փուլ 1.5-2 տարեկան
5.<<Ի՞նչ է սա>> և <<Ի՞նչու>>
հարցերի փուլ` 2-3.5 տարեկան
6.Գերզգայուն փուլ 3-ից մինչև 6-7 տարեկան
7.Լեզվի քերականական յուրացման փուլ 6-7-ից բարձր
տարիքում:
Նախադպրոցականտարիքումհոգեկանիմացականգործընթացներիցավելիինտենսիվկերօովէզարգանումպատկերավորհիշողությունը:
Նախկինում ընկալված առարկաների մտապատկերները կազմում են հիշողության հիմնական բովանդակությունը:
Նախադպրոցականի մտապատկերների բնորոշ գիծ աղոտությունն է, ձուլվածությունը, կցկտուր
լինելը: Այս երևույթը ցայտուն կերպով երևում է մանկական նկարները վերլուծելիս: Երեխայի
հիշողությունը բնութագրվում էոչ միայն նրանով, թե ինչ է հիշում, այլև նրանով, թե ինչպիսի
կապերի հիման վրա է պահպանում ընկալված նյութը: Փորձերը ցույց են տվել, որ նրանց հիշողության
հիմնական տեսակը մեխանիկականն է, քանի որ նրանք բառացի կրկնում են լսածը: Խոսքի աստիճանական
զարգացման շնորհիվ ձևավորվում է բառային հիշողությունը: Հատկապես ոտանավորներ սերտելը
և բնապատկերների խոսքային վերարտադրությունը զգալի չափով զարգացնում է պատկերավոր հիշողությունը:
Նախադպրոցականների
մտածողությունը ակնառու-գործնական տեսակետից զարգանում է դեպի ակնառու-գործնական տեսակը:
Խաղի ընթացքում իրական առարկաները նյութական պատկերներով փոխարինելը նպաստում է ներքին
մտավոր գործողությունների կատարմանը: Ուսուցման համապատասխան ձևերի կիրառման դեպքում,
օրինակ. մտավոր գործողությունների փուլային ձևավորման մեթոդի, նախադպրոցականները տիրապետում
են տրամաբանական մտածողության եղանակներին:
Հիշողության մտապատկերների
հիմքի վրա զարգանում է նախադպրոցականների երևակայությունը: Երևակայական մտապատկերները
այս տարիքում շատ պայծառ են, ակնառու և հուզականորեն հագեցված: Ավագ նախադպրոցականների
մոտ դրսևորվում են ստեղծագործական տարրեր, որոնց միջոցով երեխաները արտահայտում են
իրենց հուզական վերաբերմունքը: Այս ամենի հիմքի վրա էլ նախադպրոցականները ձեռք են բերում
հոգեկան զարգացման որոշակի մակարդակ և նախապատրաստվում դպրոցական ուսուցման:
Սեմինար պարապմունք`
<<Նախադպրոցականի հոգեկան զարգացումը>> թեմայից
1.Նախադպրոցականի
գործունեության հիմնական տեսակները:
2.Զգայական
զարգացումը նախադպրոցական տարիքում:
3.Նախադպրոցականի
մտավոր զարգացումը:
4.Խոսքի
զարգացումը նախադպրոցական տարիքում:
5.Հիշողության
և երևակայության զարգացումը:
6.Հուզական-կամային
ոլորտի ձևավորումը նախադպրոցականի տարիքում:
7.Դպրոցական
ուսուցման պատրաստականության ձևավորումը:
8.Եզրակացություն:
Հոգեկանի
զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում
Տարիքի
ընդհանուր բնութագիրը -
Կրտսեր դպրոցական տարիքը ընդգրկում է 6-7 ից մինչև 10-11 տարեկանը,
որը համընկնում է հանրակրթության դպրոցի I-IIIդասարաններիհետ: Այստարիքիկենսաբանականզարգացումըևտարիներիփորձուցույցէտվել, որ 6-7 տարեկաներեխաներըիրենցֆիզիկականուհոգեկանզարգացմանմակարդակովհիմնականումպատրաստենդպրոցականուսուցման: Կրտսերդպրոցականներըդպրոցենհաճախումգիտելիքներիևկենսափորձիորոշակիպաշարով: Հատկապեսմանկապարտեզիցեկածներըազատկերպովկարողանումենհաղորդակցվելարտասանել, նկարել, երգել, խաղալևայլն: Նրանքունենվարքիևվարվելակերպիկանոններիիմացությանորոշակիմակարդակ: Յոթիցտաստարեկաներեխաներիֆիզիկականզարգացումըընթանումէխաղաղ, բնականոնձևով: Ոսկրամկանյինհամարագըդեռևսգտնվումէամրապնդմանուկռճիկացամանփուլում: Ողնաշարի, դաստակիևմատներիհոդերըդեռևսչենձևավորվել, ուստիխորհուրդչիտրվումերեխաներինծանրաբեռնելծանրֆիզիկականաշխատանքով: Երեխաներիզգայարաններընորմայիսահմաններումլիովինընդունակենհակազդելուհամապատասխանգրգռիչներով: Նրանքտարբերումենգույների , ձայներինրբերանգներըևզգայունակությունըբավականինբարձրէ: Զգայականհիմքիվրաէլզարգանումեննրանցբարձրագույնհոգեկանֆունկցիաները` ընկալումը, հիշողությունը, մտածողությունըևերևակայությունը:
Դպրոցականուսուցմանառաջինտարիներիներեխաներիհիշողությունը կրում է մեխանիկական վեարտադրողական
բնույթ: Նրանք ձգտում են նույնությամբ սովորել ու կրկնել դասագրքից նյութը կամ ուսուցչի
պատմածը: Այս հանգամանքը դժավարացնում է նյութի հասակացումը, ուստի պահանջվում է զարգացնել
նրանց իմաստային հիշողությունը: Մեխանիկական տեսակից իմաստային ձևին անցնելու համար
պահանջվում է կիրառել մեթոդական-հոգեբանական մի քանի հնարներ: Դրանցից են 1.ծավալուն
նյութը առանձին մասերի բաժանելը և մաս-մաս սովորելը` վերջում այն ամբողջացնելով:
2. Առանձին մասերին վերնագիր նշանակելը: 3.Նյութի առանձին բաղադրիչների միջև նմանությունների
և տարբերությունների գտնելը: 4. Նման հատկանիշները խմբավորելը և այլն:
Կարևոր հնարներից է նաև պլանային հարցեր կազմելը,
դասակարգելը և առանձին մասերի միջև իմաստային կապեր ստեղծելը: Հիշողության և գիտելիքների
ամրապնդման ավանդական մեթոդ է կրկնությունը: Սակայն կրկնությունը պետք է կազմակերպել
այնպես, որ յուրաքանչյուր անգամ նյութը լրացվի ու հարստացվի նոր փաստերով ու անհայտ
կողմերով: Կրկնության նպատակն է ամրապնդել յուրացման ենթակա ծրագրային նյութը և ուղղել տևական հիշողության մեջ:
Երեխաներն ավելի լավ են հիշում այն նյութը, որը զգացական տպավորություն է թողնում,
կամ որի հետ գործողություն են կատարում: Նրանք վատ մտապահում և վերադառնում խոսքային,
վերացական շարադրանքը:
Կրտսեր դպրոցականների հիշողության խթանման միջոցներից
է մտախողության պրոցեսների կիրառումը: Հոգեբան Սմիռնովը ուսումնասիրել է 2-րդ և 4-րդ
դասարանցիների մտապահման հնարավորությունները: 2-րդ դասարանցիները ինքնուրույն կերպով չեն կարողանում
գտնել առարկաների նման և տարբեր գծերը և համեմատություն չեն կատարում, իսկ 4-րդ դասարանցիները
համեմատելու շնորհիվ հեշտությամբ հիշում են անցած նյութը: Գոյությու ունի նաև ռեմինիսցենցիայի
երևույթը, երբ նյութը սովորելուց անմիջապես հետո ավելի վատ է մտապահվում ու վերարտադրվում,
քան որոշ ժամանակ անց:
Մտածողության
զարգացումը –
Կրտսեր դպրոցականների մտածողությունը կրում
է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը:
Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում
են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները: Հաշվի
առնելով մտածողության այս հատկությունը ուսուցչի մաթեմատիկակն առաջադրանքները պետք
է կոնկրետացնեն զննական պատկերային ձևով կամ առարկայական օրինակներով: Կրտսեր տարիքի
երեխաներին բնորոշ է մտահանգման ինդուկտիվ ձևը , այսինքն կոնկրետ առարկայական մտածողությունից
գնալ դեպի ընդհանուր, վերացականը: Մտածողությունը
ավելի շատ վերացական հասկացություններ: Առաջին դասարանցու համար թիվը մտավոր
հենարան դժվար է դառնում առանց կոնկրետ առարկայի: Թվերի հետ նա գոծողություն է կատարում
առարկաների միջոցով, որից հետո աստիճանաբար առարկաներին փոխարինում են մատները, փայտիկները
կամ հաշվելի հատիկները: Ըստ ռուս հոգեբան Դավիդովի կրտսեր դպրոցականները ընդունակ են
մտավոր գործողություններ կատարել վերացական հասկացություններով: Օրինակ. մեկ լիտր հեղուկը
նշանակում են որոշակի երկարոությամբ գծով, 2 լիտրը երկու անգամ երկար գծով, այնուհետև
գծերը նշանակում են տառերով և ստանում հեղուկ-գիծ-տառ հաջորդական շղթան: Վերջում երեխաները
գործողություն են կատարում միայն տառերի հետ:
Երևակայության
զարգացումը –
Կրտսեր դպրոցականների երևակայությունը, շնորհիվ
նախադպրոցական, խաղային գործունեության, համեմատաբար լավ է զարգացած, քան մյուս հոգեկան
պրոցեսները: Դպրոցական ուսուցումը նոր պահանջներ է դնում նրանց երևակայության առջև:
Երեխաները ընթերցանության և պատմության դասերին ոչ միայն պիտի սովորեն նյութը, այլև
պատկերացնեն ու մտովի վերականգնեն անցյալի իրադարձություններն ուդեմքերը, որոնց չեն
տեսել: Սկզբնական շրջանում երեխաների երևակայությունը բնութագրվում է ունեցած մտապատկերների
աննշան վերամշակմամբ: Հետզհետե նրանց մտապատկերները լրանում ու հարստանում են նոր տարրերով:
Ռուս հոգեբան Իգնատևի գիտափորձերը ցույց են տվել, որ մանկական նկարների բովանդակությունը,
տարիքի աճմանը զուգընթաց հարստանում է: Երևակայության զարգացմանը նպաստում են հիշողութան
նախկին պատկերները, որոնք երևակայական պատկերների համար դառնում են հոգեբանական
<<շինանյութ>>:
Երեխաների երևակայության զարգացումը , ըստ անվանի
հոգեբան Ժ. Պիաժեյի, անցնում է երեք հիմնական
փուլ: Նախնական փուլը կապվում է սաստիկ պատկերների հետ, որոնք դրսևորվում են գրեթե
առանց փոփոխությունների: Երկրորդը կինետիկ պատկերների փուլն է, որը համարվում է ստեղծագործական
երևակայության նախադրյալը: Կրտսեր տարիքի երեխաների երևակայության տիրապետող տեսակը
վերարտադրողական /ռեպրոդուկտիվ/ տեսակն է: Նրանք փոխում են պատմվածքների սյուժետային
ուղղվածությունը, որոշ պատկերներ կրճատում, մյուսները`ընդարձակում: Հատկանշականն այն
է, որ երեխաների երևակայությունը ուղեկցվում է բարձր հուզականությամբ, հատկապես նկարելիս,
գույների ընտրություն կախված է նրանց տրամադրությունից ու հոգեվիճակից: Երևակայական
մտապտկերները դառնում են երեխաների ստեղծագործական ընդունակությունների հոգեբանական
հիմքը:
Սեմինար
պարապմունք <<Կրտսեր դպրոցականների հոգեկան զարգացումը>> թեմայից
1.Կրտսեր
դպրոցականի ֆիզիկական զարգացման բնութագիրը
2.Դժվարությունների
հիմնական տեսակները I դասարանում
3.Կրտսեր
դպրոցականների ուսումնական գործունեության կառւցվածքը
4.Հոգեբանական
նորագոյացությունները կրտսերն դպրոցական տարիքում
5.Ընկալման
և հիշողության զարգացումը կրտսեր տարիքում
6.Մտածողության
և երևակայության զարգացումը
7.Կրտսեր
դպրոցականի անձի ձևավորումը դսարանական կոլեկտիվում
8.Եզրակացություն
Դեռահաս
տարիքի հոգեկան զարգացումը
Դեռահասի
ֆիզիկական զարգացման բնութագիրը
Մանկությունից չափահասություն կատարվող անցումային
տարիքը անվանում են դեռահասության կամ անչափահաս տարիք: Դեռահասությունը ընդգրկում
է 11-12-ից մինչև 14-15 տարեկանը, որը համընկնում է հանրակրթության դպրոցի 5-8-րդ դասարանի
հետ: Այս տարիքը ընդունված է անվանել <<Դժվար>> տարիք, <<Ճգնաժամային>>
տարիք, քանի որ մանկությունից չափահասության անցումը կատարվում է հակասություններով,
դժվարություններով ու կոնֆլիկտներով: Վերջին տասնամյակում նկատվել է երեխաների ֆիզիկական
ու սեռական արագ հասունացում, որին անվանում են աքսելերացիա: Սրա մասին գիտության մեջ
կան տարբեր վարկածներ, ոմանց կարծիքով բարձրացել է երկրագնդի բնակչության կենսամակարդակը,
ավելացել սննդի կալորիականությունը: Ոմանք էլ արագ զարգացման պատճառ համարում են բժշկագիտության
առաջընթացը և մանկական հիվանդությունների նվազումը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ
պատճառը տեսնում է արեգակի ջերմային բարձրացման մեջ: Կա նաև չորրորդ կարծիքը, ըստ որի
գիտատեխնիկական առաջընթացի և ինֆորմացիայի միջոցների զարգացման շնորհիվ երեխաները դիտում
են իրենց տարիքին ոչ պատշաճ էրոտիկ ֆիլմեր, որը արագացնում է զգացմունքային և ֆիզիոլոգիկական
զարգացումը:
Դեռահաս տարիքում տեղի է ունենում սիրտ-անոթային , շնչառական ու արտազատման
գեղձերի արագ զարգացում, որի ներքին խթանիչը ուղեղում գտնվող ելուստանման գեղձն է,
որն անվանում են հիպոֆիզ : Հիպոֆիզի արտադրած
հորմոնները արագորեն տարալուծվում են օրգանիզմում
և արագացնում հյուսվածքների աճը: Արագանում է նաև սրտի աշխատանքը, որի հետևանքով շատ
արյուն է մղվում մարմնի ծայրամասերը: Բայց քանի որ արյունատար անոթների տրամագիծը դեռևս
փոքր է, ապա հաճախ դեռահասների մոտ առաջանում են սրտխփոցներ, թուլություն, գլխացավ
և այլն:
Արագ
կերպով ավելանում է նաև մկանային ուժը: Մոտ 12-13 տարեկանում դեռահասի ուժը
հավասարվում է 16-17 տարեկան պատանու ուժին: Որոշ սպորտաձևերի զարգացման գծով այս տարիքը համարվում է ամենաարդյունավետը: Ինտենսիվ
կերպով զարգանում են վահանաձև և սեռական գեղձերը: Աղջիկների մոտ 9-10 տարեկանում, իսկ
տղաների մոտ ` 11-12 տարեկանում սկսվում է սեռական գեղձերի աշխատանքը: Հաճախ, կախված
նյութափոխանակությունից, դեռահասների մոտ առաջանում է չափից դուրս գիրացում, իսկ ոմանց
մոտ էլ տարիքային ոչ համապատասխան զարգացում: Այս երևույթը անվանում են նորմայի ողբերգություն:
Դեռահասության
ճգնաժամի հիմնախնդիրը
Հոգեբանության մեջ այս հարցի մասին եղել են
տարբեր մոտեցումներ: Դրանցից մեկը <<Բիոգենետիկական ունիվերսալիզմի>> տեսությունն է, որի տեսաբաններն են Զ. Ֆրեյդը և
գերմանացի Ս. Հոլը: Նրանց կարծիքով դեռահաս տարիքի հակասությունները և կոնֆլիկտները
անխուսափելի են, քանի որ դրանց առաջացման պատճառը գտնվում է օրգանիզմում: Սեռական հասունացումը
այնքան արագ է ընթանում, որ անչափահասը չի կարող գիտակցական վերահսկողությամբ տիրապետել
իրեն: Անգիտակցական մղումները անկասելի կերպով կառավաորում են դեռահասին և քանի դեռ
չի ավարտվել սեռական հասունացումը, դեռահասը ի վիճակի չէ գիտակցաբար կարգավորելու իր
վարքը:
Դեռահասության ճգնաժամի մասին մյուս տեսակետը
ունի ազգագրական հիմք, ըստ որի դեռահասությունից չափահասություն անցումը հնարավոր է
առանց էական ճգնաժամի: Ամերիկյան ազգագրագետ Մ. Միդը ուսումնասիրելով դեռևս քաղաքակրթության
չենթարկված աֆրիկյան Սամոա կղզու դեռահասների կենցաղը, հաստատեց, որ այդտեղ տարիքային
անցումը կատարվում է շատ հեշտ ու հանգիստ: Կատարվում են ազգային ծեսեր ու արարողություններ,
որոնց միջոցով դեռահասները ձեռնադրման գործընթացով անցնում են չափահասների շարքերը:
Սրանից եզրակացնում ենք, որ դեռահասության ճգնաժամը ոչ թե բնական, անխուսափելի երևույթ
է, այլ կախված է սոցիալական միջավայրից, պայմաններից ու դաստիարակությունից:
Դեռահաս
տարիքի հիմնական հոգեբանական նորագոյացությունը
Հոգեբանական նորագոյացությունները առաջանում
են տարիքային այն փուլերում, որոնք դառնում են բաժանման գիծ նախորդ և հաջորդ տարիքների
մեջ: Կրտսեր դպրոցական տարիքից, դեռահաս տարիքին անցնելիս երեխաների մոտ առաջանում
է մի նոր հոգեբանական գոյացություն, որին անվանում են չափահասության զգացում: Դեռահասությունը
լինելով անցումային տարիք, իր մեջ պարունակում է ինպես մանկության տարքին բնորոշ այնպես
էլ չափահաս…
Շնորհակալություն ինձ շատ օգնեցիք։
ОтветитьУдалить