loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Բիոտոկ



Բիոտոկի առեղծվածը 21-րդ դարում

Մենք ապրում ենք 21-րդ դարում բայց պետք է ընդունել կարևոր մի փաստ, որ որքան զարգանում է գիտությունը այնքան զարգանում են հիվանդությունները և բժշկության ներուժը չի բավարարում այդ հարցերի լուծման համար:
   Վաղ ժամանակաշրջանից   մարդիկ սկսել են  բուժվել առանց բժշկական միջամտության , գտնվել են աստվածատուր մարդիկ , ովքեր   ձեռքի մեկ  շարժմամբ կամ աղոթքի  շնորհիվ բուժել են անբուժելիներին:
  Այսօր նույնպես մարդիկ հավատում են հրաշքների՝նրանց ովքեր բուժում են առանց որևէ բժշկական միջամտության :
    Այս պատմության հերոսը նույնպես ճաշակել է  այն դառը հիվանդության փորձություններին, որից հրաժարվել են 21-րդ դարի բժիշկները :

   Խոսքը գնում է   Գյումրու բնակիչ  Վահան  Մարտիրոսյանի մասին ով ժամանակին ունեցել է առողյական  լուրջ  խնդիրներ  և…
  <<Յոթ տարի առաջ էր  2004թվականին  երբ  առողջությանս  հետ  լուրջ խնդիրներ ունեցա  բժշկի այցելելուց հետո ինձ ասացին, որ  շտապ վիրահատություն է հարկավոր, բայց որոշ ստուգումներից հետո  բժիշկը հրաժարվեց վիրահատությունից ասեելով, որ վիրահատությունից հետո հավանականությունը  շատ  քիչ է ,  որ դուք  կապրեք :
   Որոշ ժամանակ անց մեր հարեվաններից մեկը պատմեց  Շիրակի մարզի Այգաբաց  գյուղում ապրող բնակչի մասին,  ով  աղոթքի շնորհիվ   շատ մարդկանց է բուժել :  Սկզբում ես  և  կինս  ուշադրություն  չդարցրեցինք  նրա պատմածի վրա սակայն որոշ ժամանակ անց  երբ վիճակս  վատացավ , վերջին  հույսը  այդ մարդն էր:  մենք գնացինք                 Այգաբաց  գտանք այդ վայրը բայց այնտեղի հոծ բազմությունը  մեզ  զարմացրեց, ովքեր  դեռ մեկ-  երկու  շաբաթ  առաջ էին գրանցվել: Սակայն մեր բախտը բերեց  գրանցվածներից մեկը չէր  եկել  ում փոխարեն  մենք ինքներս  ներս մտանք :  Սկզբում  նա  ինձ  հարցրեց  թե  ինչ է  իմ անունը , հետո  սկսեց  սիանսը   ձեռքերից  մեկը  դրեց  կրծքավանդակիս,  իսկ  մյուս  ձեռքը   թիկունքիս  մի քանի  րոպե աղոթք  կարդալուց  հետո  ձեռքերը   դժվարությամբ  հեռացրեց  մարմնիցս,  որից   հետո  ուժեղ  ցավեր  սկսվեցին  ինձ  մոտ :
Ընդամենը  երեք  այցելությունից  հետո   նա  ինձ  ասաց ,  որ  ես  կբուժվեմ  և  հետո  ասաց   որ  կարող  եմ  գնալ  բժշկի :  Երբ  գնացի  հիվանդանոց  և  ստուգվեցի  բժիշկը  ապշած  էր  մնացել  նա  ինձ  ասաց ,  որ  մենք  կարող  ենք  վիրահատությունն  անել  ես  նույնիսկ  տուն  չգնացի :
  Անցել  է  յոթ  տարի,  բայց  ես  այսօրվապես  հիշում  եմ   այդ  դաժան  օրերը  և  ես  շնորհակալ  եմ  այդ  մարդուց ,որ  անշահախնդրորեն  փրկեց  իմ կանքը >>
  Սա  մի  պատմությունն  է  այն  պատմություններից ,  որտեղ  մարդկային  կյանքը  կախված չէ  գումարից  կամ  ինչ-ոչ  բուժումից  ,  այլ  այն  մարդկանցից  ովքեր  Աստծո  կողմից  ուղղարկված  փրկիչներ են:


Комментарии

Популярные сообщения