Բարև Ձմեռ պապ ջան: Ես Շուրան եմ, 18 տարեկան: Ուզում եմ, որ բոլորը լինեն ուրախ ու երջանիկ, ապրեն անցավ, չաղ ու բախտավոր =D =D =D
Չէ, էս իմ ոճի մեջ չէ:
Ձմեռ պապ ջան, ես ապրում եմ Հայաստանում, երևի արդեն հասկացար, որ դժվարությամբ ես կարդալու նամակս, որովհետև ես ապրում եմ և առավել ևս ծնվել եմ Հայաստանում: Մի քանի խնդրանք ունեմ քեզ, եթե իրականացնես ես ինձ շատ-շատ երջանիկ կզգամ և ոչ միայն ես, քանի որ իմ խնդրանքը անձնային բնույթի չէ և խոսում է բոլորի շահերից: Ես արդեն մտքումս շարադրել եմ, թե ինչ է պետք մեզ և հիմա այն կգրեմ.
1 Ձմեռ պապիկ ջան մեզ մի քանի կապոց նոր, վերանայված ու գրագետ գրած սահամանդրություն բեր.
2 Մեզ հարկավոր է ամբողջությամբ նոր Ազգային ժողով, որտեղ պատգամավորները ոչ թե կքննարկեն իրենց աբսուրդային աշխատավարձը և որ դրանով հնարավոր չէ ապրել (նվազագույ՝ 245.000 ՀՀ դրամ), այլ կփորձեն քննարկել հասարակ քաղաքացիների նվազագույ աշխատավարձը (32.500 ՀՀ դրամ): Մեզ հարկավոր են նոր պատգամավորենր, ովքեր իրենց ելույթը ընդմադիր թևի ներկայացուցիչներին վիրավորելու և զրպարտելու համար չեն օգտագործում:
3 Մեզ պետք է վարչապետ, ով նախկինի փոխարեն օֆշորներից հեռու կմնա ու այն հարցին, թե ճիշտ չեք գտնում, որ այն գումարը, որը տրամադրում եք կառավարության շենքի կտուրի վերանորոգման համար, տրամադրել հիվանդ երեխաներին, ծերերին և անօթևաններին, կպատասխանի այո, այլ ոչ թե՝ ո՛չ:
4 Մեզ պետք է նոր նախագահ, ով քչից շատից հասկանում է, որ ժողովրդավար երկրներում մեկ-մեկ էլ ժողովրդի կարծիքն են հարցնում:
5 Մեզ պետք են Սիթի այնպիսի բարեխիղճ տնօրեններ, ովքեր կդադարեցնեն 280.000 դրամով մարդկանց վաճառել ընձուխտի տապակած միս, էլ չեմ ասում կոկորդիլոս, բեզոարյան այծ:
6 Մեզ պետք են այնպիսի ՀԿ-ներ, որոնք չեն աշխատում Ամերիկաներից և Ռուսաստանից եկած գրանտներով, որոնք պղտորում են մարդկանց մտքերը և ժողովրդին դուրս հանում միմյանց դեմ:
7Մեզ պետք են մարդիկ, մարդիկ ու էլի մարդիկ, ովքեր կուշտ են, կուշտ են ու բավարարվում են միմիայն, միմիայն եղածով ու իրենց աշխատանքով:
Ձմեռ պապ ջան հո չե՞ս հոգնել. լավ մի քիչ էլ պետք չէ-ներից ասեմ.
1 Մեզ պետք չէ մաքսային միությանը անդամագրվել
2 Մեզ պետք չէ կենսաթոշակային ֆոնդ
3 Մեզ պետք չէ 150 դրամանոց տրանսպորտ
4 Մեզ պետք չէ գենդերային այլասերվածությունը տարածող «իրավական» կազմակերպություններ
5 Մեզ պետք չէ 12-ամյա կրթական համակարգ
6 Մեզ պետք չէ հիմնավեր կառավարական համակարգ
7 Մեզ պետք չէ Հայաստանի երրորդ հանրապետություն
ընդամենը յոթ-յոթ ցանկություններ, մյուս հինգ-հինգը քեզ եմ թողնում, բայ մի քանի նախապայմանով
1 Դու չպետք է լինես Հանրապետական
2 Չպետք է ունենաս այլընտարանքային եկամուտի աղբյուրներ մարդկանց հաշվին
3 Չպետք է լինես Սարգսյանների ցեղից
4 Չպետք է որքան ուզես, այդքան խփես
5 Չպետք է ռուս լինես
6 Չպետք է խորհրդայանամոլ լինես
7 Եվ վերջին 200 տարիների ընթացքում չպետք է Հայաստանում եղած լինես (Հայաստանի հիմնովին ավերման վերջին տարիներ)
Ձմեռ պապ ջան, եթե դու համապատասխանում ես այս բոլոր չափանիշներին, ուրեմն ես քեզ վստահում եմ քեզ և ուզում եմ, հինգ-հինգ ցանկություններն էլ քո կամքով իրականացնես, բայց եթե դու անգամ մեկ կետի չես համապատասխանում, ուրեմն, ես հրաժարվում եմ ոչ միայն հինգ-հինգից, այլև յոթ-յոթից, որովհետև այդ դեպքում, քո կատարած «բարեփոխումների» հետևանքները անուղելի կլինեն և անդառանալի Հայաստանի ճակատագրի որոշման հարցում, ինչպիսին էին Հայաստանի երեք նախագահները, ներկայիս վարչապետը, կառավարական հանձնաժողովը, նախարարները և իհարկե մեր ամենա-ամենա սիրելի պատգամավորները:
Ես հավատում եմ հրաշքների, ափսոս, որ դրանք շատ հազվադեպ են լինում և հույս ունեմ, որ սա հենց այ դեպքն է:
Ասում են հույսը վերջինն է մահանում, բայց չէ՛, հույսը նախավերջինն է մահանում իսկ վերջում մահանում է հույսով ապրողը: Այնպես որ Ձմեռ պապ ջան, ես անհամբեր սպասում ե քո արձագանքին
Շնորհավոր Ամանոր ԵՎ Սուրբ Ծնունդ
Комментарии
Отправить комментарий