Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին
հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան(ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար),Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած«Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին
բնաջնջումն
իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։
Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։
Բռնգրավվեց
նաև հայերի սակավաթիվ
զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն,Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։
Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը,
կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։ Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց
2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000 ։
Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թվականին
Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականներին
արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ։ Ընդհանուր առմամբ, 1894-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 640 000 հայ։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից,
զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց
200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։ Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում
կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։
Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը
հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին,
ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների
հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000 ։
1965 թ.` Ցեղասպանության 50րդ տարելիցին,Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելումիտքը։ Երկու տարի անց Երևանում` Հրազդան կիրճիմոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեցճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս.Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրիկառուցումը։ 44-մետրանոց քարակոթողըխորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12քարակոթողները` կորցրած 12 գավառները, որոնք այժմգտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որիվրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերիանվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները:
1995 թ. հուշահամալիրին կիցբացվեց ցեղասպանության թանգարանը, որընախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված ենորոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում` ԱրմինՎեգների արած լուսանկարները), Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղարտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավորմարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայհամայնքների` ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ:
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում ենհայերի կոտորածը:
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չենկարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, ՄեծԲրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպեսքննադատում էր այդ կոտորածները:
Հիգեր Գրեթթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավորնպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբերքաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարություններիվրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրումեն այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵվրոպայիԽորհուրդը (1998,
2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002]), ՄԱԿ-ի մի քանիհանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգայինկազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ. Հայ ժողովրդիկոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստմիջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
§
Ֆրանսիա
§ Լիբանան
§
Ուրուգվայ Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա և շատ այլ բազում ուրիշ երկրներ.............
Մենք
մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, ովքեր
ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և անում են ամեն ինչ, որ այն ճանաչվի
մյուս պետությունների կողմից: Շնորհակալություն.............
Նյութը մասնավորապես վերցված է Վիկիպեդիա ազատ հանրագիտարանից
Комментарии
Отправить комментарий