loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Ճանաչի՛ր փողի արժեքը

Ի՞նչ է փողը, ի՞նչ է այն մեզ տալիս, արդյոք այն օգտագործվում է ճիշտ, և ինչի՞ն է այն ուղղված: Մի շարք հարցեր, որոնց պատասխանելն այնքան էլ հեշտ չէ, սակայն շատերի համար դա կարևոր էլ չէ. հենց դա էլ համարվում է փողի անիմաստ վատման պատճառ:
Նախ և առաջ փոքրիկ մեջբերում Վիքիպեդիա ազատ հանարգիտարանից այն մասին, թե ինչ է փողը, և երբ է այն առաջացել.



<<Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում:
        Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի:>>


Ինչպես ասում էր ամերիկացի միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերը <<Ձեր բարեկեցությունը կախված է ձեր որոշումներից>>, ես այս հիանալի արտահայտությանը կավելացնեմ. <<Ձեր բարեկեցությունը կախված է փողի հետ աշխատելու հմտությունից>>: 




Ներկայացնում եմ մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք կօգնեն ձեզ, որպեսզի դուք ճանաչեք և գնահատեք փողի իրական արժեքը:
     1. Նախկինում մետաղադրամները եղել են ոսկուց և արծաթից, ու մետաղադրամի արժեքը համապատասխանել է ոսկու և արծաթի քաշին, սակայն, երբ մարդիկ սկսեցին մետաղադրամի կողային հատվածները փորել և գողանալ ոսկին, այդ պահից ի վեր դադարեցվեց ոսկյա և արծաթյա մետաղադրամների արտադրությունը, որոնք փոխարինվեցին այլ մետաղներով, սակայն դա դարձավ ավանդույթ, և մինչ օրս մետաղադրամի կողային հատվածի ուռուցիկ գծերը պահպանված են:


    2. Ժամանակին, երբ դեռ չէր ստեղծվել փողը, տարբեր երկրներում ընդունված էին այլ արժեքներ.
• Արևելյան Ասիայում - բրինձ
• Հարավ Արևելյան Ասիայում - խոզի միս
• Աֆրիկայում - աղ
• Չինաստանում - թեյ, որի տերևները նման էին մեր այսօրվա փողին
• Ինդոնեզիա և Սիբիր - ծխախոտ


ահա սրանք բոլոր այն տարրերն են, որոնք ժամանակին փոխարինել են փողին: Հետաքրքիր է չէ՞:
Համենայնդեպս ժամանակին փողին փոխարինել են կյանքի համար շատ կարևոր այլ նախապայմաններ, որոնցից մեկն է սնունդը, իսկ սնունդը նախկինում ամենաթանկն էր: Գիտակցելով այս ամենը` մենք պետք է ընկալենք, որ փողն ունի շատ մեծ արժեք, այն ունի հազարամյակների պատմություն, որի ընթացքում, պատերազմներ են եղել, խաղաղություն է կնքվել, երկրներ են կառուցվել, հենց փողի շնորհիվ: Շատերը ասում են, որ փողը վատ բան է, քանի որ այն շատ դժբախտություններ է բերել մարդկությանը, բայց պետք է հասկանալ, որ ոչ թե փողն է դժբախտություն բերողը, այլ փողի աննկարագրելի արժեքն է, որը ստիպել է մարդկանց կուրանալ:







Փողը հանդիսանում է ներկայիս կյանքի համար գոյատևելու, ապրելու և բարգավաճելու շատ կարևոր նախապայման, այդ իսկ պատճառով մենք պետք է իմանանք այն ամենի արժեքն, ինչից օգտվում ենք, ինչը մեր կյանքի մի մասն է կազմում: Մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, չվնասել, շատացնել փողը, և այդ փողով պատճառենք երջանկություն թե՛ մարդկանց և թե՛ բնությանը:


Եթե հավանելեք այս նյութը կարող եք այն like-ել ֆեյսբուկում
https://www.facebook.com/ValueTheMoney/posts/405782479497489?notif_t=like

Շնորհակալություն ...

  



Комментарии

Популярные сообщения