Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակումՄիջագետքում:
Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։
Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն: Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:[1]:
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսիվարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
Գրիգորյան օրացույցով
Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը
հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի,
տարվա առաջին օրն է:Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի:
Հրեական Նոր տարին
Հրեական Ռոշ Հաշանա տոնը (եբրայերեն` ראש השנה, հայերեն՝ տարեգլուխ) Փասախից 163 օր հետո (սեպտեմբերի 5-ից հեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում): Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը: Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը): Այդ օրերն անվանում են նաև «ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»: Համարվում է, որ Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա ճակատագիրը: Տոնին հաջորդող դատաստանի օրը հրեաները ողջունում են միմյանց հատուկ մաղթանքով. «Թող, որ Կյանքի գրքում դուք գրանցված լինեք հաջող տարում»: Հավատացյալներն հագնում են վառ գույնի հագուստ: Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է թաթախել հալան կամ խնձորը մեղրի մեջ:
Չինաստան
Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը): Ըստ Գրիգորյան օրացույցի,
այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև:
Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ: Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը:
Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով:
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով: Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ: Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում:
Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն: Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց: Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը: Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում:
Եգիպտոս
Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։
]Իրան
Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի,
ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը): Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքովԻրանի և այլ մահմեդական խողովուրդների կողմից:
Ռուսասատան
Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։
Հայաստան
Ամանորը (հին հայերենում` «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ : Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ ։
Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի 16-րդ դարի վերջերից սկսած (1582թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։
Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։
Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն :
Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է Նոր տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին։
նյութը վերցված է վիկիպեդիա ազատ հանրագիտարանից
http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80
Ամանորի մասին այլ նյութերի համար կարող եք այցելել հետևյալ բլոգի. <<Ամանորը մեր հետ միասին>> էջը:
Комментарии
Отправить комментарий