loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Հայաստանը սոցիալական ցանցերում

Հայկական տեղեկատվական դաշտում տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ և գլոբալ առումով, միայն թե ժամանակի առումով մի փոքր հետ ընկնելով։ Հայկական զանգվածային լրատվամիջոցներն այժմ ակտիվորեն փորձում են ինտեգրվել սոցիալական ցանցերի և բլոգների հետ։ Գրեթե ողջ ավանդական մամուլն այժմ աշխատում է սոցիալական ցանցերում՝ մեծ տարածման հասնելու համար Facebook-ի, Одноклассники.ru-ի և այլ ցանցերի այցելուների շրջանում։
Հայկական մամուլի (հատկապես տպագիր) համար սոցիալական մեդիան դառնում է «նավարկության մեջ մնալու» միակ հնարավորությունը։ Հաշվի առնելով այն, որ թերթերի մեծամասնությունը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար տպաքանակ ունեն, կարելի է կանխատեսել, որ առկա միտման պարագայում սոցիալ-քաղաքական ուղղվածության տպագիր հրատարակությունները կսկսեն անհետանալ տեղեկատվական դաշտից՝ պիտանի չլինելու և չափից ավելի թանկության հետևանքով (ինչն առնչվում է չնչին լսարանի և հասարակության վրա թույլ ազդեցության հետ)։ Միևնույն ժամանակ, օն-լայն ռեժիմ դուրս գալը և այնուհետև սոցիալական ցանցերում տեղեկատվության աղբյուր դառնալը հայկական զանգվածային լրատվամիջոցների համար «երկրորդ կյանք» ստանալու հնարավորություն են դառնում։ Այսօր հայկական շատ թերթեր օն-լայն և տպագիր տարբերակներով մոտավորապես հավասար լսարան ունեն։ Հաշվի առնելով այն փաստը, որ թերթի օն-լայն տարբերակը շատ ավելի էժան է, իսկ ընթերցողների պոտենցիալ լսարանն ինտերնետում՝ ավելի մեծ, ավանդական ԶԼՄ-ի համար առավել այժմեական է դառնում իր գործունեությունն ինտերնետ տեղափոխելը։


Հայաստանը սոցիալական ցանցերում

Հայկական ինտերնետն այժմ գտնվում է կտրուկ աճի փուլում։ Մրցակցությունը մոբիլ օպերատորների և ինտերնետ կապի պրովայդերների միջև հանգեցրեց ծառայությունների կտրուկ էժանացման այս ոլորտում։ Այս առնչությամբ ինտերնետից օգտվողների թիվն այժմ աճում է շատ ավելի արագ, քան 2008 թվականին էր։ Համապատասխանաբար, նկատվում է սոցիալական ցանցերից օգտվողների թվաքանակի աճ։
Եթե դիտարկելու լինենք հայկական տեղեկատվական պորտալների այցելությունների հետ կապված իրավիճակը սոցիալական ցանցերի և բլոգների այցելություններ
ի համեմատությամբ, ապա բավական հետաքրքիր պատկեր է ստացվում։ Circle.am վարկանիշային համակարգում գրանցված հայկական բոլոր լրատվական ռեսուրսներն (գրեթե բոլոր հիմնական «խաղացողներն» են՝ մոտ 150 կայք) օրական մոտ 170 հազար այցելություն ունեն։ Ընդ որում, այցելությունների միայն 43%-ն է կատարվում Հայաստանում։
Սոցիալական ցանցերն, իրենց հերթին, ավելի քան շատ են ներթափանցում Հայաստան։ Այսպես, Ditord.com-ի տվյալներով՝ ՀայաստանումOdnoklassniki.ru սոցիալական ցանցը 450 հազար գրանցված այցելու ունի։ Odnoklassniki.ru-ն շարունակում է մնալ ամենատարածված սոցիալական ցանցը Հայաստանում։ VKontakte.Ru սոցիալական ցանցում Հայաստանից գրանցված է մոտ 200 հազար այցելու։
Միևնույն ժամանակ, այսօր Հայաստանում առավել զարգացող ցանց է համարվում գլոբալ առումով ամենամեծ ցանցը՝ Facebook-ը։ Այստեղ հայ այցելուների թիվը հասնում է 80 հազարի։ Ընդ որում, այցելուների թվի աճը կազմում է ամսական մոտ 10-15%։
Եթե Facebook-ը այցելուների թվով առայժմ լրջորեն հետ է մնում Odnoklassniki.ru–ից, ապա այցելուների ակտիվության առումով պատկերը հակառակն է։ Alexa.com կայքի տվյալներով, որն անցկացրել է ողջ աշխարհում ինտերնետի այցելուների ակտիվության մոնիթորինգ, օգոստոսի վերջին Հայաստանում Facebook ցանցն առաջ է անցել Odnoklassniki.ru-ից գեներացվող թրաֆիկի քանակությամբ (սեպտեմբերի վիճակագրության համաձայն՝ Facebook-ը Google–ից հետո երկրորդ տեղն է գրավում, Odnoklassniki.ru-ն երրորդ տեղում է)։
Facebook-ը բնակչության սոցիալապես ակտիվ մասի համար քաղաքացիական ակտիվության գործիք է դարձել։ Հենց Facebook-ի և բլոգոսֆերայի միջոցով են առաջ եկել քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և օտարալեզու դպրոցներ բացելու դեմ շարժումները։ Facebook-ի միջոցով է նաև իր գործունեությունը համակարգում այն խումբը, որը պայքարում է Երևան քաղաքի կանաչ գոտու վերացման դեմ։ Այդ խմբերը բազմաթիվ են և սոցիալական, քաղաքացիական ակտիվության լուրջ աղբյուր են հանդիսանում, ինչի հետ այսօր հաշվի է նստում ինչպես կառավարությունը, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերը.
  • SAVE Cinema Moscow Open-Air Hall (Փրկեք «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճը) – 6600 գրանցված մասնակից
  • Մե՛նք ենք այս քաղաքի տերը – 3670 գրանցված մասնակից
  • Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը - 3250 գրանցված մասնակից։
Համեմատության համար. նման խմբերի լսարանը համեմատելի է հայկական հիմնական օն-լայն լրատվական ռեսուրսների լսարանի հետ։ Համապատասխանաբար, նման խմբերի տեղեկատվական արժեքը կոնկրետ հարցերի շուրջ երբեմն դառնում է որակապես ավելի բարձր, քան ավանդական լրատվամիջոցներինը։ Իր հերթին, մամուլի համար նման խմբերում որպես տեղեկատվական աղբյուր ներկա լինելը կարևոր է դառնում, ինչը թույլ է տալիս մեծացնել լսարանը։

Նյութը վերցված է NORAVANK.AM -ից:

Սոցիալական ցանցերի ազդեցությունը միջին վիճակագրական օգտատիրոaջ վրա

 Շատ սոցիոլոգներ ու հոգեբաններ համոզված են, որ Ինտերնետը որպես այդպիսին այս կամ այն չափով ազդում է բոլոր օգտատերերի վրա՝ անկախ նրանց տարիքից, հետաքրքրություններից, սիրելի կայքերից, անգամ մոնիտորի առջև անցկացրած ժամանակից

   
 Բացի դրանից, վարքի ու ապրելակերպի վրա ազդում են այսօր լայնորեն տարածված այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են սոց.ցանցերը: Պետք է նշել, որ օգտատերերի մեծամասնությունը, այդ թվում նաև՝ բոլորովին վերջերս այնտեղ գրանցված մարդիկ, չեն էլ ենթադրում, թե որքանով է փոխվում նրանց իրական կյանքը վիրտուալ շփումների հետևանքով:
 Անանուն սոցիոլոգիական հարցումների տվյալներով սոց.ցանցերի օգտատերերի մոտ կեսը նշված ռեսուրսները ըստ նպատակի, այսինքն՝ ընկերներ գտնելու ու նրանց հետ շփվելու համար չի կիրառում: Չնայած այն բանին, որ սոց. ցանցերը սկզբնականում ստեղծվել են այն բանի համար, որպեսզի յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունենա «ցուցադրել իրեն» և  զրուցակիցներ ու համախոհներ գտնի, այսօր սոց.ցանցերը ավելի շատ խնդիրներ ու գործառույթներ ունեն: Պետք է խոստովանել, որ դա ինքնուրույն ինտերակտիվ ռեսուրս է, որտեղ դուք կարող եք դիտել ֆիլմեր, լսել երաժշտություն, կատարել խաղադրույքներ, հատկապես ֆուտբոլային խաղերի համար:
 Անշուշտ, գլոբալ սոց.ցանցերի տիրույթներում ներկայացված ամեն ինչը չէ, որ արժանի է ուշադրության, սակայն, գրաքննության ու համապատասխան մարմինների կողմից վերահսկողության բացակայությունը դարձնում են սոց.ցանցերը բավականին վտանգավոր որոշ օգտատերերի համար:
 Բացի նրանից, որ սոց.ցանցերի գրեթե բոլոր այցելուները նշում են իրենց կյանքում առօրեական հետաքրքրությունների, ընկերական շփումների ու ակտիվ զվարճալիքների նվազում, ինտերնետում հասանելի են շատ ժամանցային այլընտրանքային ձևեր: Առկա է օն-լայն ծանոթությունների ու շփումների հսկայական արտադրություն, որն արդեն կլանել է միլիոնավոր ակտիվ օգտատերերի ուշադրությունը: Չնայած նման բաց համակարգը բացասականորեն է ազդում դեռահասների գիտակցության վրա, այնուամենայնիվ, նոր տեխնոլոգիաներն իրենց գործն անում են:
 Բնականաբար, սոց.ցանցերն ունեն նաև իրենց անկրկնելի առավելությունները՝ հասակակիցների, ընկերների հետ շփում տեքստային հաղորդագրությունների, հեռազանգերի, վիդեոզանգերի միջոցով, նոր ծանոթների որոնման հնարավորություն, տեղեկատվության փոխանակում: Սակայն պետք է հասկանալ, որ սոց.ցանցերն անհրաժեշտ է խելամտորեն օգտագործել. չէ՞ որ ներկայացված զվարճալիքների մեծամասնությունը կարող է վիրտուալ կախվածություն առաջացնել ու վնաս պատճառել:

Նյութը վերցված է PSYMAG.AM on-line ամսագրից:                                                                                                                                                                                                              

Комментарии

Популярные сообщения