loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Սա հենց քո մասին է

Մարդկային ներաշխարհը երբևիցե չի կարող հասկանալի լինել դիմացինին, եթե նույնիսկ դիմացինը գտնվել է համապատասխան հոգեվիճակում: մենք հոգնում ենք ամեն ինչից` մեր առօրյայից, մեր կյանքից և միայն նրա համար, որ ամեն օր անում ենք նույն գործողությունները, նույն հերթականությամբ, չգիտակցելով, որ նույն գործողությունը մենք ամեն անգամ անում ենք նորովի, չհասկանալով, որ կյանքում ամենակարևորը ապրած օրերի վայելքի մեջ է, այլ ոչ թե անցյալի նկատմամբ տխուր հուշերով և ապագայի նկատմամբ վառ պատկերացմամբ: Ապրել, ապրել ներկայով, գնահատել այն ինչ ունես, օգտվել սեփական հնարավորություններից և կյանքը վայելել ըստ արժանվույն, ահա սա է այն մի պարզ ու փոքրիկ ճշմարտությունը, որի մասին չի մտածում և ոչ մեկը, մի ճշմարտություն, որ ձեր անգույն խնդիրները կդարձնի գունավոր գրքի էջեր, որոնցից հնարավոր է դասեր քաղել, ճշմարտություն, որ նույնիսկ մարդուն տալիս է թևեր, որպեսզի մարդ բարձրանա վերև և տեսնի թե ինչքան հիասքանչ է աշխարհը, ճշմարտություն, որ օգնում է հասկանալ կյանքում ինքդ քեզ, քո հարազատներին, քո բարեկամներին: Մի թե մարդկային կյանքը այնքան նվաստ է, որ չի կարող իրեն տրված միակ կյանքը, որ տևում է մի քանի տարի վայելել, ինչ-որ բան հասկանալ, խորանալ անհունության մեջ, գտնել կարևորը և լուսավորել հոգու մութ ու խավար անկյունները: Մի թե մարդիկ ապրում են հենց այնպես` ծնվել, մեծանալ և մահանալու համար, և մի թե նրանց մոտ չի առաջանում այս հարցը. <<Իսկ ինչումն է կյանքի իմաստը>>: Հարց որի մասին շատերն են խոսում ու չեն գտնում հստակ պատասխան, սակայն հարց որի պատասխանը պետք չէ ման գալ, քանի որ նրա պատասխանը հենց մեր  ապրած տարիների մեջ է, մեր կյանքի իմաստը հենց մեր կյանքն է, այն հնարավորությունը, որ մեզ ընձեռնվում է ապրել ու գիտակցել, ընկերանալ ու բաժանվել, ընկնել ու բարձրանալ: Սրանք սովորական երևույթներ են, որ անխուսափելի են ցանկացածիս առօրյայից, իրավիճակներ, որոնցից դուրս գալը դժվար է թվում, ելքեր, որ չեն երևում  և այս ամենը մարդկանց դրդում է հիասթափության, մոռացության: Չէ', հաստատ բան եմ ասում, չէ', ապրել զգացմունքներով և տրվել հույզերին, որոնք մեզ տանում են կործանման, դա մարդկային գոյատևության ընթացքում ձեռք բերված մեծագուն սխալներից է: Ոչ' ես չեմ ասում դառնալ քար, չունենալ սիրտ, ուղղակի գիտակցում եմ, որ հուզական իրավիճակները մարդուն քայքայում են ոչ ֆիզիկապես, այլ հոգով, իսկ հոգին մարդ ասվածի գլխավոր բնութագրիչն է, առանց որի ամենուրեկ ունայոնություն կտիրեր: Սիրել, հարգել, մեծարել, սրանք նույնպես զգացմունքներ են, որոնք ղեկավարում են մարդկային թույլ հոգին, որոնք ստիպում են դառնալ էլ ավելի լավը, կամ նույնիսկ ամենավատը: գլխավորը հասկանալն է թե ինչ ես ուզում դու ինքդ քեզանից ու քո կյանքից, երբ գտնես այս հարցի պատասխանները, չնայած պետք չէ գտնել, քանի, որ այդ հարցերի պատասխանները չեն գտնում, այլ հասկանում են, իսկ երբ հասկանաս այդ ժամ իմացիր, որ դու ապրել ես քո կյանքի գլխավորը, որ դու կայացել ես, որ դու կաս ու ամենակարևորը, որ դու ԿՄՆԱՍ հավերժ, այն մարդկանց սրտերում, ում համար ապրել ես, պայքարել ու հասել արժանի արդյունքի:
Այս ընթացքում երբ գրում էի այս տողերը, մի պահ ինքս ինձ դատարեցի մտածելուց, թե ինչ եմ գրելու հաջորդ նախադասությունը, սրանք մտքեր էին, որ ես պահի ազդեցությամբ տվեցի թղթին, իսկ հիմա իմ ընկերներին`մարդկանց ում ես սիրում եմ ու հարգում ամբողջ հոգով:

Комментарии

Популярные сообщения