loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Իրականության գորշ հետքերը մանկության վառ գույներում....


Միշտ մտածել եմ, որ երկիրը լքելը շատ վատ բան է ու գիտակցել եմ, որ ՀՀ սահմաններից դուրս մեղր չեն բաժանում, բայց մեր պետական գլուխները անընդհատ, ամեն պատեհ ու անպատեհ առիթի փորձում են թալանել սեփական երկրի քաղաքացիներին ու հետն էլ ասում են. «Հավատանք, որ փոխենք»: Չեմ ուզում հավատլ, բայց երևի կորցնում եմ իմ մանուկ հասակի այն ուրախ մտքերը, որոնք կապված էին իմ երկրի և նրա ծաղկման հետ, այն մտքերը, որոնք ինձ ուժ էին տալիս, որ պայքարեմ վատ մարդկանց և կարծրատիպերի դեմ ու այդպիսով երկիրս կդառնա լավը: Տանել չեմ կարող հետևյալ արտահայտությունը. «Երկիրը երկիր չէ», միշտ մտածել եմ, որ երկիրը երկիր է, ու ասել եմ թե, եթե երկրի ապագա սերունդը էս է, ուրեմն երկիրն էլ էս վիճակին պիտի լինի, բայց կամացից սրան էլ չեմ հավատում: Ապագա սերունդը հասկացավ, որ սխալ է անում՝ ընտրելով նախագահ ու սկսեց գործել, բայց դա էլ չի օգնի նախագահականի արմատները այնքան են խորացել ՀՀ ընդերքում, որ դրանից ազատվելը ազգովի հերուսություն է իսկ ազգը հերոս չի լինում, հերոսները 1000 տարին մեկ են ծնվում ու մենք դեռ երկար պիտի սպասենք այն հերոսին, որ կկանգնի ամուր ՀԱՅՈՑ հողի վրա ու ոչ ՓՈՂի, կփորձի օգնել, որ վաղը ԹԻԿՈՒՆՔ ունենա, այլ ոչ թե ՁԱՅՆ ընտրություններին: Միշտ մտածել եմ, որ մեծանամ շատ բաներ եմ փոխելու, ընկերներս նույնպես, բայց հիմա զգում եմ, որ մենք ոչ թե փոխում ենք այլ փոխվում ենք ու ոչ թե. «Հավատանք, որ փոխենք» այլ «Հավատանք, որ փոխՎենք»: Իրականությունը տեսնելը, հասկանալը, ինչու չէ նաև զգալը շատ դաժան բան է, որովհետև այն մերը չէ: Մենք այն վստահում ենք մարդկանց, ովքեր չգիտեն ինչպես վարվել դրա հետ, չնայած լավ էլ գիտեն ու սեփական շահի համար են օգտագործում իսկ մենք ... իսկ մենք մի տեսկ անօգնական ու շատ պայքարելուց հետո թևաթափ, տխուր ու անհույս անում ենք այն, ինչ մեզ են ասում: Միայն բողոքում ենք ու չենք գործում: Շատ եմ մտածել, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ պետության գլուխնե՞րն են մեղավոր թե մենք, որ թույլ ենք տալիս մեզ հետ վարվել նման կերպ: Մարդիկ ընտրում են մեկին, հետո բողոքում են ու էլի ընտրում են նույնին ու էլի բողոքում կամ էլ չեն ընտրում, որովհետև ընտրվողը նախօրոք է որոշված:
Երևի դուք էլ նկատեցիք մի տեսակ խառն եմ գրում, որովհետև իրոք բան չեմ հասկանում:


Ես 17 տարեկան եմ՝ շուտով 18, բայց արդեն մտածում եմ ու երանի եմ տալիս իմ այն մանկությանը, երբ հավատում էի ու պայքարում ինքս ինձ մեջ՝ փորձելով փոխել աշխարհը ու այստեղ մեջբերում եմ իմ ամենասիրելի խոսքը և դրանով եզրափակում եմ իմ մտքերը և զգացողությունները արտահայտելու անսահման մեծ ցանկությունը. «Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին և՛ ընտանիքս, և՛երկիրս, և՛ աշխարհը…»: Չերչիլը շատ խելացի է գտնվել այս հարցում ու հիմա ես լիովին հասկանում եմ նրան........

Комментарии

Популярные сообщения