loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

կյանք կյանքի դիմաց


Կյանք կյանքի դիմաց
Դեպքը տեղի է ունեցել 15 տարի առաջ Գյումրիում՝ Սամվել Հարությունյանի ընտանիքում, դեռ այն ժամանակ, երբ նրանք ապրում էին տնակում: Ինչպես ամեն օր, այդ օրը նա շուտ արթնացավ աշխատանքի գնալու թողնելով տանը իր երիտասարդ կնոջը և երկու երեխաներին մեկը երեք տարեկան, մյուսը նորածին: Սամվել Հարությունյանը վաճառական էր: Ծանր աշխատանքից հետո նա երթուղայինով գնում է տուն, բաըց այս անմգամ.

  -Մինչև իմ բարձրանալը երթուղային այնտեղից իջնում էր մի 7-8 տարեկան դպրոցական ,սպասելով իր մանրին նա չէր նկատել, որ իր վրա սլանում էր մեկ այլ ուրիշ մեքենա: Նկատելով այդ ամենը ես բղավեցի բայց նկատեցի, որ ուշ էր և թռա երթուղայինի մեջ ներս քաշելով այդ երեխային:
Հենց այդ օրը երբ նա վերադարձավ տուն տեսավ կնոջը խոնհարված սրբապատկերների առաջ, դողացող ձեռքերով աղոթելիս, անհամբեր մոտեցավ և հարցրեց թե ինչ է պատահել և կինը շրջվավ ու արցունքոտ աչքերով սկսեց պատմել
 -ժամը վեցն էր երբ երեխային պարկեցրի քնելու, իսկ ես ինքս գնացի մի քիչ հանգստանալու, տաս րոպե անց լսեցի ինչ-որ ապակու կոտրվելու ձայն, վազեցի երեխայի մոտ, հայելին, որ կախված էր նրա մահճակալի վերևում ընկել էր երեխայի վրա ու բաժանվել էր հազարավոր մասերի:
  Երեխային ոչինչ չէր պատահել, նույնիսկ ոչ մի քերծվացք և հենց այդ պահին հայրը հիշեց, որ հենց մոտավոր այդ նույն ժամին նա փրկել էր ուրիշի երեխային, երբ այդ նույն ժամանակ հրաշքով փրկվեց իր երեխան: Փաստորեն կյանք, կյանքի դիմաց: Եվ իր պատմության վերջում Սամվելը նշեց.
 -Անցել է 15 տարի բայց ես երբեք չեմ մոռան այս պատմությունը, որ ավարտվեց հրաշքով և ես ինքս ժամանակին չհավատալով հրաշքների այսօր հավատում եմ դրան, ավելի քան երբեք:

Комментарии

Популярные сообщения