loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Հանրապետության հրապարակ

Անվտանգությունը երկրորդական է թե ... 
ապահովության համար է
  

ՀՀ   Հրապարակ


Հանրապետության հրապարակը այսօր գտնվում է իդեալական վիճակում, այն չունի ոչ մի խնդիր, բայց այս ամենը միայն արտաքինից է անթերի: Այդ թերությունը հետագայում կարող է դառնալ դժբախտության պատճառ: Խոսքը գնում է հրապարակում գտնվող երգող, պարող շատրվանների մասին, որոնք այդքան իրենց գրավչությանը և գեղեցկությանը միառժամանակ նաև վտանգավոր են: Իսկ ինչումն է կայանում շատրվանի վտանգը, այս մասին
հենց իրենք իրշխանություններն են որոշել իրազեկել քաղաքացիներին, այն որ շատրվանի ջուրը
գտնվում է 380 v լարման տակ ուղղակի ցնցեց դրանով հետաքրքրվողներին:




Ջուրը լարման տակ է 380v
Ջուրը մտնելը և արևածաղիկ 
ուտելը խստիվ արգելվում է
ՀՀ հրապարակ, երգող շատրվան
  Մի թե պետությունը ապահովագրված է նրանով, որ այդ զգուշացման թերթիկով կխուսափի հետագա խնդիրներից, իհարկե ոչ, չե որ ցանկացած պահի այդտեղ գտնվողներից կարող է առանց գիտակցելու ինքն իրեն վնասի, իսկ այս մասին պատասխանատու անձիք երևի մոռացել են, չնայած նրա, որ իրենք լավատեղյակ են, որ այն հետագայում կարող է դառնալ դժբախտության պատճառ և ամեն օր երեկոները կազմակերպում է համերգ, որտեղ շատրվանները պարում են դասական երաժշտության ներքո, իսկ հարյուրավոր մարդիկ շրջապատում են այդ <<Էլեկտրական գործիքը>>, որի հետևանքնեևը կարող է ճաշակել ներկաներից ցանկացածը:

  Բայց պետք է նաև քննարկել խնդրի մյուս կողմը. միգուցե այս ամենը արված է, ապահովության համար,  որ ոչ ոք չ մտնի և չկեղտոտի ջուրը: Համենայնդպես այս դեպքում էլ պետք չեր փակցնել զգուշացում, որի բովանդակությունը արդեն իսկ վանող հանգամանք է համարվում և վախի պատճառ է հանդիսանում: այս դեպքու չեր խանգարի անվտանգությանը հետևող անձի ներկայությունը այս տարածքում:


Հայաստանի հանրապետության հրապարակ
  Սակայն պետք չի հուսահատվել, եթե նույնիսկ այս խնդիրը իրատեսական է այն անլուծելի չե և հուսով լինենք, որ մինչև հարցի լուծումը ամեն ինչ լավ կլինի:

 Չե որ սա հանրապետության հրապարակն է և երկրի սիրտը: 

Комментарии

Популярные сообщения