Սերիալներ
|
աղբ |
|
հեռուստատեսություն |
Թե՞
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության անբաժանելի մասն են կազմում հեռուստասերիալները, առանց որոնց հայերի մեծ մասը չի պատկերացնում իր կյանքը, բայց ցանկության դեպքում ցանկացածն էլ կարող է իրեն թանկ կամ եթե նույնիս էժան ժամանակը չտրամադրել մի սերյալների որոնցում արտապատկերված է
իբր թե իրական կյանքը նրա ատրիբուտներով հանդերձ, որտեղ տկարը պարտվում է, գնում է ինքնասպանության և հեռուստադիտողներին լցնում թերարժեքության և սեփական ինքնագնահատականի իջեցման վարքով, սակայն վերջում միշտ էլ բարին է հաղթում, ինչպես բոլոր հեքիաթներում ի տարբերություն իրական կյանքի: Սակայն պետք է քննարկել ոչ թե հեռուստասերիալների բարի ավարտը այլ այն գործընթացը, որը բերում է այդ բարի ավարտին, որի ընթացքում հեռուստադիտողին է փոխանցվում բազմաթիվ վատ կարծրատիպերի և ստերիոտիպերի մի փունջ, որը հիմքն է հանդիսանում և բույն է դնում այն չձևավորված հոգեբանություն ունեցող անձանց մեջ ում մոտ դա հետագայում դառնում է բնավորություն և ագրեսիվ վարքի դրթապատճառ:
Սակայն դրությանը պետք է նայել նաև դերասանների, ռեժիսորների և սցենարիստների տեսանկյունից և պետք է վերհիշել այս հին ու ծեծված արտահայտությունը
-Մեր եթերներում վատ բաներ չեն ցուցադրվում, դրանք ուղղակի իրականության արտապատկերումն է ֆիլմի մեջ, եթե նույնիսկ կան որոշ վատ բաներ, ապա դրանք միայն ու միայն ցույց տալու համար է, որ հեռուստադիտողը տեսնի և հասկանա թե ինչքան վատ քայլ է դա և ինչի այն կարող է բերել...
Բայց այ հենց էստեղ կանգնենք, վատ ասվածը հենց ինքը արդեն իսկ բացասական տրամադրություն է հաղորդում մեզ, և պետք է ընդունել շատ կարևոր մի փաստ, որ վատը ավելի շուտ ու արագ է ընդօրինակվում քան լավը, իսկ մեր երկրում հեռուստատեսությունը ողողված է մի աղբով, որի մաքրման համար հարկավոր է հասարակության ձայնը, սակայն պետք է գիտակցել, որ հենց ինքը հասարակությունն է գտնվում այդ աղբի թակարդում և այն իր մեջ է քաշում նաև երիտասարդությանը և երեխաներին ովքեր համարվում են այդ թակարդի խոցելի խումբը:
|
կյանքի նման երկար սերիալներ |
Անրադառնամ նաև մեր օրերի հումորային հեռոստահաղորդումներին, որոնք էլ ավելի վատթարացնում են վիճակը: Այս հանգամանքը ունի նաև իրեն հոգեբանական բացատրությունը, համաձայն որի հումորի ժամանակ անջատվում է մարդու գիտակցական մակարդակը և բացվում են ենթագիտակցություն տանող ճանապարհները, և քանի որ մեր երկրում հումորը գտնվում է ստանդարտներին ոչ համապատասխան մակարդակներում, ցենզից դուրս և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստատեսությունը հավաքում է բարձր ռեյտինգ հենց այդ տիպին պատկանող հումորային հաղորդումների ժամանակ, ապա դժավր չե կռահելը, որ ներկայումս դաստիարակվում է հակաժողովրդավարական, հակամարդկային և ոչ բարիացկամ դրսևորումներով լի հոգեբանություն ունեցող անձիք, որը կարող է լինել տվյալ երկրին հասցվող ամենամեծ հարվածը հենց պետության ներսից, որը ունի կոռոզիայի բնույթ և այն քայքայում է պետությունը ներսից, դանդաղ ու աննկատ, որը բերում է կործանման:
Եթե այսպես շարունակվի ապա յադ կոռոզիան կքայքայի նաև Հայաստանի Հանրապտությունը հիմնովին, այդ իսկ պատճառով հարկավոր է ոտքի կանգնել և կատարել քայլեր, որոնք կբերեն սպասված կամ եվլի շուտ երազելի արդյունքի, այդ իսկ պատճառով դիմում եմ իմ բոլոր ընթերցողներին
- Թողեք ձեր մեկնաբանությունը և նշեք այն հնարավորին կետերը, որոնց օգնությամբ հնարավոր է մաքրել հեռուստատեսությունը աղբից:
Շնորհակալություն ...
Комментарии
Отправить комментарий