... և իրոք հեռուստատեսությունը կյանքում և իրականում ...
Աշխարհում ամենազարգացած ոլորտներից մեկը դա հեռուստատեսությունն է և որքան էլ որ այն հետաքրքիր է և բազմաբնույթ այդքան էլ նաև անհետաքրքիր է և միապաղաղ: Հեռուստատեսությունը ունի բազմաթիվ բացեր և բացասական կողմեր, սակայն մենք չենք կարող հերքել, որ այն
չունի դրական կողմեր: Եվ որպեսզի հնարավոր լինի ձևավորել ընդհանուր կարծիք հեռուստատեսության մասին, այն պետք է բաժանել երկու մասի` դրական և բացասական.
- խեղաթյուրված լուրերի տարածման աղբյուր,
- սեփական բիզնեսը սկսելու միջոց,
- համամարդկային ստանդարտներին անհամապատասխան եթեր ,
- ոչ բարոյական բնույթի արտահայտություններ և տեսանյութեր,
- պասիվ կյանքի դրթապատճառ
ահա և 5-ական հավասար կետեր երկու նժարների վրա, որոնց դուք կարող եք ավելացնել ձերը և հնարավորություն կունենաք կայացնելու օբյեկտիվ որոշում ըստ կետերի գերակայության: Սակայն ասել, թե լավն է կամ վատն է հեռուստատեսությունը երկու դեպքում էլ մենք կսխալվենք, քանի որ այն իր մեջ պարունակում է ամեն ինչ թե' լավը և թե' վատը:

Համենայնդեպս արժեր այս նյութի վերնագիրը ավելի խորը դատել, դիտել տարբեր տեսանկյուններից և վերլուծել: Հեռուստատեսությունը կյանքում և իրականում, այո և իրոք ամեն օր մենք դիտում ենք հեռուստացույց և այն դառնում է մեր կյանքի մի մասը, առօրյայի անբաժանելի հատվածը, սակայն իրականում այն բավականին մեծ իմաստ է իրեն մեջ պարունակում, ոմնաց համր այն ամենօրյա աշխատանք է, ոմանց համար <<դիվանագիտությամբ>> զբաղվելու միջոց, ոմանց համար տեղեկատվության աղբյուր, ոմանց համար էլ անիմաստություն, քանի որ կա համացանց, սակայն այն մի կարևոր փաստը, որ առանց հեռուստատեսության կյանքը կանգնած է, կամ որ հեռուստատեսության միջոցով կյանքը չափից ավելի արագ է ընթանում, չի կարելի հերքել, և դա ոչ միյան Հայաստանում, այն իր մեջ գլոբալ խնդիր է պարունակում և չի կարող դառնալ այն ոսկե միջինը, որը կուզենար դիտել ցանկացած հեռուստադիտող, սակայն չպետք է մոռանանք որ հեռուստացույց դիտում են տարբեր տարիքային և սոցիալակն շերտի մարդիկ և այդ եթերը կարող է դուր գալ մեծերին, բայց ոչ երիտասարդներին և ճիշտ հակառակը, սակայ այն դիտում են նաև երեխաները, ինչի մասին պետք է հաճախ հիշեցնել մերօրյա հեռուստատեսություններին: Մեր օրերում հեռուստացույցով կարելի է դիտել ոչ կոռեկտ եթերներ, դա միայն ու միայն հեռուստադիտողի մեղավորությունն է, իսկ դրա վառ ապացույցներից է հեռուստատեսության մեջ օգտագործվող մի թևավոր խոսք <<Կա պահանջարկ, կա եթեր>>, կամ բերեմ մեկ այլ ուրիշ օրինակ, երբ մի շարք մասնագետներ համագործակցելով հեռուստաալիքներից մեկի հետ, որոշել է ցուցադրել մի ֆիլմ, որը լի է եղել բաց տեսարաններով, և այդ ֆիլմի գովազդը մինչև ցուցադրություն անընդմեջ ներկայացվել է գովազդի միջոցով և մոտենում էր ցուցադրման պահը.
ցուցադրեցին ... և ինչ ... այդ հեռուստաալիքը հավաքեց իրեն երբեմնի ամենաբարձր ռեյտինգը, այսքանով ամեն ինչ ասված է:
Համենայնդեպս պետք չի անընդհատ փնովել և վատը ասել մեր հեռուստաալիքներին, քանի որ եթե մեզ դուր չեն գալիս սերիալները, այն դուր է գալիս տատիկներին, և եթե տատիկներին դուր չեն գալիս ներկայիս ամերիկյան արտադրության ֆիլմերը, այն դուր է գալիս երիտասարդներին, ամեն ինչ փոխադարձ է, և եթե այսօր հեռուստաեթերների մաքրման համար ոտքի են բարձարցել 1.500.000 հայ, ապա պետք է ասեմ, որ այդ նույն քանակի մարդ դեմ է դուրս եկել հեռուստաեթերների մաքրման կողմնակիցներին, կամ կարող եք ասել ինչու է այն մարդկանց հասցրել այն վիճակին, որ նրանք այս հարցը բարձրացնեն մինչև նախագահ
և որն է ճիշտը, ով կիմանա Հայաստանում այսօր արժի մաքրել հեռուստատեսությունը թե ոչ, այն լավն է թե վատը, դրական է ազդում մարդկանց վրա , թե բացասաբար..
մի գուցե հենց դու ?
Այս դեպքում առաջարկիր քո համար ամենալավագույն ելքը այս իրավիճակից դորս գալու համար...
Комментарии
Отправить комментарий