24.10.2012
Կոռուպցիան դարի հրեշն է, այն լատիներեն բառ է, որը նշանակում է “այլասերում”, “քայքայում”: Հենց պետության քայքայման և պառակտման գլխավոր ասպեկտը համարվում է կոռուպցիան: Երևույթ, որ չի ճանաչում սահմաններ, որ ընդգրկում է մարդկային բոլոր շերտերը և ռեսուրսները: Շատերի համար այն համարվում է փոխշահավետ համագործակցության միջոց, բայց այն զենք է երկու կողմի միջև, որը հրահրում է պատերազմի, իսկ այդ պատերազմը հենց նույն պետության քայքայման գործընթաց է:
Կոռուպցիան ամենուր է, չկա մի երկիր, որտեղ այն կբացակայի, իսկ Հայաստանը նույնպես համարվում է այդ քայքայված ապարատի անմասն դետալ, որը ենթարկվում է կոռոզիայի, իսկ դրա մեղավորը մենք ենք` դա դու’ ես, դա ե’ս եմ: Ամեն ոք իր ապագան պահում է իր ձեռքերում, և եթե մենք ինքներս դեմ դուրս գանք այդ հրեշին, ապա այն որոշ չափով կկանխենք: Չեմ ասում կոչնչացնենք, քանի որ դա վերացնել անհետ գրեթե անհնարին է, սակայն մարդուն պետք է միայն ցանկություն, ուրիշ ոչինչ, ո’չ թիկունք, ո’չ ֆինանս, ո’չ էլ Մաքիավելիի հայտնի խոսքը. “Նպատակն արդարացնում է միջոցները”:
Իմ կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր միջոցը դրա մասին բարձրացնելն է ու մարդկանց իրազեկելը, քանի որ այն իր երախի մեջ է առել բոլորին: Մենք նույնպես գտնվում ենք այդ որոգայթի մեջ և մենք ինքներս պետք է շահագրգռված լինենք, դրանից դուրս գալու համար, իսկ դուրս գալու համար հարկավոր է գործել, գործել` ներդնելով սեփական բոլոր հնարավորությունները, արդյունքի հասնելու համար:
Որպեսզի ես ինքս չընկնեմ, և մյուսները դուրս գան այդ որոգայթից, ես կատարել եմ իմ առաջին քայլը` գիտակցելով, որ կոռուպցիան մարդկային հոգու արատ է: Եվ ես կոչ եմ անում բոլորին, որ ոչ մի նպատակ չի կարող այնքան բարձր լինի, որպեսզի արդարացնի անպատկառ միջոցները:
Ես կարող եմ պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ինքս կոռուպցիայի մասնակից չլինեմ և փորձեմ դրանից հետ պահել իմ մտերիմներին: Չէ որ այն դարի հրեշն է:
Շուրա Մարտիրոսյան
Թիվ 8 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ
Комментарии
Отправить комментарий