loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Հանրային քննարկումը և մարդու ազատ խոսքի իրավունքը:

Այսօր տեղի ունեցավ երկար սպասված հանրային քննարկումը Գյումրիում: Այն որոշումները, որոնք պետք է իրականացներ քաղաքապետարանը այսօր որոշեց հանրությունը հենց քննարկման շնորհիվ, չնայած, բոլոր որոշումները պետտք է այդպես կայացվեն: Այնուամենայնիվ, բավականին հաճելի էր անգամ ներկա լինել և դրանով իսկ մասնակից հանդիսանալ այդ շատ կարևոր հարցերի որոշմանը, ինչպիսիք էին քաղաքաի օրհներգի ընտրությունը, կարգախոսի ընտրությունը և կենտրոնական հրապարակում գտնվող եղեվնիների ճակատագիրը:
Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հաստատեց որոշումներից մեկը. եղեվնիների հարցը մեկընդմիշտ համարվում է լուծված և նրանք մնալու են իրենց տեղերում:
Իսկ օրհներգի ու կարգախոսի համար հարկավոր է որոշակի ժամանակ, ադեկվատ որոշում կայացնելու համար: 
Ինչևե, մարդու ազատ խոսքի իրավունքը կամաց-կամաց վերածվում է ռեֆլեքսային վարքագծի, այսինքն՝ այն դառնում սովրական ու հասարակ բան, նույնիսկ, երբ շատ կարևոր հարցրեի որոշմանը իրեն մասնակցությունն է ունենում հանրությունը:

Комментарии

Популярные сообщения