loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Լուրջ հանցագործության համար, պետք չէ մարդ սպանել, բավական է սպանել մեկ կենդանու և.......

Կիրակնօրյա հորիզոնն էի նայում, անտանելի էր, չեք էլ պատկերացնի:

Եվ այն ամենն ինչին շրջապատում և փորձում են զարգացնել հանուն սեփական նպատակների իրականցման համար մարդիկ կոչվում է քաղաքակրթություն: Գեղեցիկ է հնչում չէ՞: Ցավոք, այդ քաղաքակրթություն ասվածի մեջ կան այնպիսի բաներ, որոնք դեմ են մարդկայինին, էությանը և այն բոլոր տեսակ չգրված և բարոյական օրենքներին, որոն պետք է գործեին, սակայն, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մարդիկ կրակում, սպանում կենդանիներին իսկ հետո նկարվում նրանց հետ, կոչում են այն սիրողական որս, բայց իրականում հաղթանշանային: Առաջին անգա՞մ եք լսում այս բառը. ես էլ - համաձայն դրա մարդիկ սպանում են կենդանիներին իսկ հետո նկարվում ու վերջում այդ նկարը դնում են այն մեծ ալբոմի մեջ, որտեղ տեղ են գտել այդ նկարին ոչ մի բանով չզիջող սպանված կենդանիների հետ նկարներ: Եվ իրոք, այն անտանելի է:
Մի՞թե մարդկանց տրված է այն իրավունքը և գիտակցությունը, որ իրենք կարող են սպանել կենդանիներին: Անմարդկային է:
Մի՞թե մարդը ունենալով սահմանադրություն, հիմնարար իրավունքներ, ՄԱԿ, ԵԱՀԿ և նմանատիպ շատ ու շատ բաներ իրավասու է ձեռք բարձրացնել մի արարածի վրա, որը զուրկ է նման բաներից: Անմարդկային է:
Մի՞թե այն փիլիսոփաները, ովքեր մարդուն տվել են հոմոսափիենս կոչումը իրավացի են և արդյո՞ք նրանք չեն շտապել այդ հարցում: Չէ՞ որ հոմոսափիենսներ լինելը դա բարձրագույն կոչում է իսկ այդ կոչումին հասնելու համար պետք է նախևառաջ լինել այդպիսին և անկախ ամեն ինչից հարգել դիմացինին, եթե անգամ այն կենդանի է, հարգել և իրավունք չվերապահել սեփական անձին դուրս գալ սեփական սահմաններից և խախտել այն, ինչը անթույլատրելի է: Անմարդկային է:
Եզրակացություն.
«Մարդկանց» դեռ շատ ու շատ քաղաքակրթություններ են պետք, որպեսզի հասնեն այն տիտղոսին, որ կոչվում է ՄԱՐԴ:
Բոլոր հոմոսափիենսների մոտ մի շատ կարևոր բան է բացակայում, որն այդ անվան գլխավոր բնութագրիչն է. ոչ խոսքը այդ բառի բառացի թարգամանման մասին չէ, գիտակից լինելու մասին չէ, խոսքը խղճի մասին է:
Վերջաբան.
Եվ ու՞ր է կորել այդ խիղճը, ինչու՞ է այն գնալով դադարում գործել, ինչու՞ է այն մարում:
Ափսոսում եմ, որ ապրում եմ XXI-րդ դարում և շատ խիստ ամաչում եմ, որ ապրում եմ այն քաղաքակրթությունում, որտեղ հասարակ է կյանք խլելը, ցավում եմ, որ այս քաղաքակրթությունը փոխելու համար իմ ուժերը բավարար չեն, անգամ ընդհանրապես բավարար չեն:
ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ԾՆՎԵԼ Է ԵՎ ԱՅՆ ԱՄԵՆԸ ԻՆՉԸ ԾՆՎԵԼ Է, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԼԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՈՒՐԻՇԻՆ ՏՐՎԱԾ ԱՅԴ ՎԵՀ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ:
;(((((((((((((((((((((((((((((((((((((((((

Комментарии

Популярные сообщения