loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Մեկ օր ինֆոգնացքում

Բարև Ձեզ, չգիտեմ որտեղից սկսեմ, անցել է մեկ ամիս, բայց դեռ զգացողությունները ինձ չեն լքում, այն այնքան հիասքանչ էր:
Դա «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագիրն էր, երևի դուք առաջին անգամ եք լսում ինֆոգնացք բառը: Այն շատ պարզ է ու աննկարագրելի: Ինֆորմացիոն գնացք:


Առավոտյան ժամը ութն էր,
մենք գնացքի կանգառում էինք, անհամբեր սպասում էինք ժամանմանը: Բոլոր ընկերներս այդտեղ էին, շատերին չէի տեսել արդեն մեկ տարուց ավելի: Երբ արդեն գնացքում էինք բոլորին մոտեցա, խոսեցի ու հասկացա մի բան, ունենալ շատ ընկերներ, հիասքանչ է, բայց չկարողանալ շփվել նրանց բոլորի հետ, շատ

ցավալի է ու երեբեմն, ժամանակ առ ժամանակ հարկավոր են նման բաներ, որոնք ինձ կօգնեն տեսնել իմ ընկերներին հին ու նոր, վերհիշել անցյալը, լավ օրերը, արկածները և այն ամենը ինչ մեր հիշողության մեջ դաճվել է, որպես մանկության վառ օրեր և հուշեր: Ինֆոգնացքը հենց այն ծրագիրն էր, որն առաջին հերթին ինձ օգնեց վերագտնել իմ անցյալի աննկարագրելի հուշերը հենց այն մարդկանց հետ, ովքեր հանդիսացել են այդ հուշերի մի մասնիկը: Իսկ մեկ տարուց ես արդեն կարող եմ խոսել և վերհիշել ինֆոգնացքը, թե ինչքան հաճելի էր, թե ինչքան անմոռանալի, երբ ընկերներիդ հետ հավաքվում ես մեկ մտքի և մեկ նպատակի շուրջ, մշակում ես ծրագրեր, զարգացնում այն, հինը չկորցնելով կառուցում նորը, առաջարկում գաղափարներ, որոնք կքննարկվեն և հաջողության դեպքում կարժանանան հավանության:

Ահա և մենք արդեն Արմավիրում էինք, որտեղ մեզ հնարավորություն ընձեռվեց առանձնանալ խմբերով և լրջորեն քննարկել սեփական ծրագրերը: Այն խումբը, որին ես տվեցի իմ հավակնությունը, դա կամավորութւյան վերաբերյալ ծրագիրն էր: Օգնել պատանիներին և երիտասարդենին, գտնել աշխատանք սեփական հետաքրքրությունների և մտահորիզոնի սահմաններում: Դա ինձ համար հիանալի միտք էր, հնարավորություն տալ մարդկանց չկորցնել սեփական ես-ը և գտնել անհատի առանձնահատկությունները հասարակության մեջ: Փորձել օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 Ծրագիրը ուներ մշակման և զարգացման կարիք իսկ դա հեշտ բան չէր: հարկավոր էր լուրջ թիմ, լուրջ աշխատանք, եզրակացություններ և ամենակարևորը արդյունք: Արդյունքը, դա արդեն կլիներ ծրագրերը գնահատող անձնակազմի կողմից մեր ծրագրի հավանությունը:
Մենք ունեցանք թեժ քննարկումներ, անգամ շատ ծիծաղելի և անսպասելի պահեր, որոնք էլ ավելի թարմ էին պահում մեր միտքը և մոտվիացնում մեզ դեպի մեր նպատակ: Մեզ տրված էր չորս ժամ, որից հետո մենք մեր ծրագիրը վերջնական տեսքով պետք է ներկայացնեինք ծրագրի բոլոր մասնակիցներին և ծրագիրը գնահատող անձնակազմին: Ուղիղ երեք ժամ քառասունհինգ րոպե մենք խոսում էինք իսկ վերջին տասնհինգ րոպեն իսկական խառնաշփոթ էր. ծրագրի պաստառ, պրեզենտացիա, մտքերի կառուցողական ձևակերպում պաստառի վրա, այդ ամենը դեռ պատրաստ չէր:
........ ներկայացրեցինք մեր ծրագիրը, լսեցինք ևս հինգ թիմերի ծրագրեր, որոնք մեկը մյուսին չէին զիջում և ոչ մի բանով: Իրականում հաղթեցին, ոչ թե այն ծրագրերը, որոնք լավ միտք էին, (բոլորն էին լավը) այլ այն ծրագրերը, որոնք մշակվել էին լավ թիմային աշխատանքի արդյունքում: Եվ իրոք, փորձը բազմիցս ցույց է տվել, որ թիմային աշխատանքը և ընկերական ջերմ մթնոլորտը կարող է ցանկացած ծրագիր, ցանկացած գաղափար և անգամ նոր ծնված միտք մշակել մինչև այն մակարդակ, երբ այն կիրականանա:
Մենք արդեն հետ էինք վերադառնում, գնացքը արգա էր շարժվում, ներսւմ շատ տաք էր իսկ դրսում մութ ու ուժեղ քամի: Մեզ խնդրեցին փակել լուսամուտները և ապահովել լռություն: Այդ ընթացքում խոսեցին ծրագրի կազմակերպիչները և իրենց շնորհակալւթյան խոսքը մեզ ասեցին: Շնորհակալություն հայտնեցին լավ մտքերի և գաղափարների համար և հայտարարեցին այն երկու ծրագրերը, որոնք հավանության էի արժանացել նրանց կողմից:

Ծափահարություններ....., ուրախ մթնոլորտ......., անկեղծ ժպիտներ, որ արտացոլում էին հոգեվիճակը....., շնորհավորանքներ....., մեծ ուրախություն: Մեր ծրագիրը այդ երկու հաղթողներից մեկն էր: Հիասքանչ տրամադրություն էր մեզ մոտ, չէ՞ որ բացի ընկերական շրջապատից, բացի լավ գաղափարից և մտքերից ակնհայտ դարձավ մեկ, բայց թերևս շատ կարևոր մի հանգամանք. մենք աշխատել էինք, աշխատել էինք, որպես թիմ և մեկ ընտանիք և արդյունքում մեծ հաջողությունը ժպտաց մեզ:
Եվ սա ինֆոգնացքն էր, հիանալի է չէ՞: Մի տեղ, որտեղ կհանդիպես քո բոլոր ընկերներին, մի տեղ, որտեղ կա սեր և ջերմություն և իհարկե, անսհաման ինֆորմացիա և գնացքի շարժմանը նման սլացիկ ու գեղեցիկ մտքեր: Ինֆոգնացքը շատ բան փոխեց, հիմա մենք ավելի հաճախ ենք հանդիպում, քանի որ ունենք ընդհանուր աշխատանք, աշխատանք կամավորների հետ և դա ինֆոգնացքի շնորհիվ: Այն միայն ծրագիր չէր, այն ցանցային ծրագիր էր, որ մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգանալ, ընդլայնել սահմանները, ունենալ նոր ընկերներ և էլ ավելի զարգացնել սեփական գաղափարները:
Յուրաքանչյուրիս անցյալում նշմարվեց ևս մեկ լուսավոր կետ և տարիներ անց մենք արդեն կվերհիշենք ինֆոգնացքը, որպես մեր կյանքի լավագույն շրջադարձերից մեկը: Այն շրջադարձը, որ մեզ տվեց այն ինչի կարիքն ունեինք և զգում էինք: Ես շատ շնորհակալեմ ինֆոգնացքից և ինֆոգնացք սոցիալական նորարարական ծրագրի կազմակերպիչներից և ի նշան իմ շնորհակալության գրում եմ այս տողերը վերհիշելով այն աննկարագրելի պահերը, որոնք մեծ դեր ունեցան մեր կյանքում: Ես սիրում եմ ինֆոգնացքը, որովհետև այն բացեց մեր աչքերը, որպես անհատականություն և մեզ տվեց ամենակարևորը՝ ընկերներ:

Комментарии

  1. Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք իմանալ այցելելով Սախարովի կենտրոնի «Գյումրի ինֆոտուն»՝ ք.Գյումրի, Մ.Մկրտչյան 38ա, բն. 1:

    ОтветитьУдалить
  2. Анонимный21:39

    Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения