loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Պատմությունից դասեր չքաղած իմ հայ ժողովուրդ

Ժամանակին, ինչու ոչ նաև հիմա բոլորս պետք է լինեինք Սողոմոններ, որ այսօր ավելի պարզ ճակատով լինեինք ու ասեինք, որ մինչ այս պայքար է մղվել անարդարության դեմ, թե չէ ամպագոռգոռ արտահայտություններով ու միջազգային հանրության ձեռքին նայող սոված շան նման ելույթներ ունենալով ընտանիք չես պահի, էլ ինչ ասեմ հայրենիքի ու ազգանվեր արժեքների մասին:
Մինչ օրս եղել ենք պաշտպանվողի դերում ու միշտ տուժել ենք, չնայած նրան, որ ասում ենք շախմատիստ՝ մտածող ազգ ենք, այդուհանդերձ, պատմությունից դասեր չենք քաղում ու հարձակումը պաշտպանության լավագույն մեթոդն է ասվածով չենք շարժվում: Օրը մեկին-երկուսին կորցնում ենք, մինչև ցավը ինքներս չզգանք չենք հասկանա դրա դառնությունը, բայց պետք էլ չէ, որ իրավիճակը հասնի դրան: Ինչքան մտածում ես էնքան հասկանում՝ սպասելով հարց չի լուծվի, ինքս չեմ կարող գերազանց ելքային տարբերակ առաջարկել, բայց հաստատ պետություն ղեկավարողները էտ ամեն ինչը կարող են, հասնում ես արդեն պետություն ղեկավարողների մակարդակին ու հասկանում՝ պետությունն էլ երևի մերը չէ, <<էժանով ծախել են ռուսներին>>, դրա համար էլ որոշիչ ու կտրուկ քայլերի չեն դիմում: 

Այսօր էլ պարզվեց մեր շենքին հարակից տարածքում գտնվող եկեղեցին իր բակով ռուսները գնել են, մյուս կողմում էլ ռուսական բազան է ու մեկ-մեկ էն տպավորությունն է թե արձակուրդիս եկել եմ Ռուսաստան հանգստանալու: Տիրող իրավիճակը, քաղաքական թե՛ արտաքին և թե՛ ներքին, էլ չասեմ ֆինանսատնտեսական ու առողջապահական..... նմանվեցի ամեն ինչից բողոքող ու քննադատող հայաստանցու, բայց իրականությունը բարձրաձայնելը շնություն չէ, հետո էլ երկիրը լքողներին անուն կդնեն, թե թողին գնացին, բայց արի ու տես էտ մարդիկ էլ ի վիճակի չեն ապրելու մի երկրում, որտեղ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, էլ չեմ ասում ներքին անբարենպաստ պայմանները: Այդուհանդերձ մեր նման որոշ հայեր դեռ ձգում են ու պայքարում են հանուն վեհագույն արժեք՝ ՀԱՅՐԵՆԻՔ ասվածի, բայց հլը չենք էլ խորացել ՝ կարողա էս հողերը դե յուրե արդեն մերը չէ վրեքս խաբար չկա... ինչևիցէ հլը դեռ ապրում ենք ու պայքարում, մինչև վերջին պահն էլ կպայքարենք, բայց թե էս ձև ապրելն էլ մի բան չէ, աֆրիկայից տարբերվում ենք ջրի առատ պաշարներով ուրիշ՝ ոչնչով, կարճ ասած /թու, թու, թու/ արմատացել են սրանք մեր մեջ էլի ռուսից մեջբերում անեմ. поживем: увидем. կապրենք կտեսնենք ու չարժի հույսներս դնենք հոգևոր երևութների վրա ու տները նստած Աստված կանչենք, հայի գործը հիմա դաշտում է, մի քանի հոգունն էլ հատուկ ատյաններում, բայց ոնց որ մենակ դաշտի գործն է առաջ գնում ;(


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ..................

Комментарии

Популярные сообщения