loading...
К основному контенту

Избранные

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

Մեսիի կյանքի լավագույն իրադարձությունը

Հայրությունը լավագույն բանն է, որն ինձ հետ պատահել է այս կյանքում, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը պատմել է, որ հայր դառնալը մեծապես փոխել է իր կյանքը:
«Ես սովորական մարդ եմ, ինչպես բոլորը: Ապրում եմ սովորական ընտանեկան կյանքով: Իհարկե, երբեմն ցանկանում ես հայտնի չլինել, որպեսզի փողոցում քայլես առանց ուշադրության: Տանը մենք հազվադեպ ենք խոսում ֆուտբոլից: Պետք է լինի հատուկ առիթ «Բարսելոնայում» կամ Արգենտինայի հավաքականում, որպեսզի ընտանեկան ընթրիքի ժամանակ խոսենք ֆուտբոլից:  
Ծնող լիներն անհավանական զգացողություն է: Հայր դառնալը շատ փոխեց ինձ: Իրերին սկսեցի նայել այլ կերպ: Հայրությունը լավագույն բանն է, որն ինձ հետ պատահել է այս կյանքում: Դա աննկարագրելի է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Blic Online-ը:
Հիշեցնենք, որ Մեսին 2 որդի ունի Անտոնելա Ռոկուցոյից: Վերջերս 30-ամյա ֆուտբոլիստի կինը հաստատել էր, որ դարձյալ երեխայի է սպասում:

Комментарии

Популярные сообщения